Օգոստոսի 21-ին կյանքից անժամանակ հեռացավ ռումինահայ համայնքի սիրված ներկայացուցիչներից մեկը՝ մտավորական, պատմաբան ու լրագրող Էդուարդ Անտոնյանը: Էդուարդը ռումինահայ համայնքի այն եզակի ներկայացուցիչներից էր, ով իր նախնիների՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների բազմաթիվ հուշերն ու ռումինահայ համայնքի պատմության ուշագրավ փաստերը զարմանալի հմտությամբ շաղկապում էր Հայաստանի Հանրապետության ու Արցախի նորօրյա հաղթանակների ու պետականության ամրապնդման գործընթացների հետ՝ ընդգծելով հայի անհատականությունն ու ինքնությունը:
Էդուարդ Անտոնյանի՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի այն ժամանակ գործող փոխնախագահ Վահրամ Բալայանի ու արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ արված բացառիկ հարցազրույցները ռումինական մամուլում հրապարակված եզակի օրինակներից են: Հարցազրույցներ, որոնք հստակորեն արտացոլում են Էդուարդի ամուր հավատը Արցախյան հարցի արդար հանգուցալուծման վերաբերյալ:
Հայանպաստ գործունեության, ինչպես նաև կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում Ռումինիայի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը խորացնելու գործում ունեցած ավանդի համար Էդուարդ Անտոնյանն արժանացել էր բազմաթիվ պետական խրախուսանքների:
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Էդուարդ:
http://www.araratonline.com/reportaj-armenia-si-inima-ei-artakh-o-regasire-milenara/