f

Անկախ

Անկախության հռչակագիրը և սփյուռքը


Օգոստոսի 23-ին լրացավ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակը:

Փաստ է, որ Անկախության հռչակագրում սփյուռքահայության մասին ուղղակի որևէ անդրադարձ չկա, եթե բացառենք քաղաքացիության իրավունքի մասին 4-րդ, իսկ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը սատարելու մասին 11-րդ հոդվածներում անուղղակի ակնարկները:

Դա այնքան էլ տարօրինակ չի կարելի համարել եթե նկատի առնենք Հայաստանի ու սփյուռքի միջև քաշված 70-ամյա պատնեշի արդյունքում պետականության կերտման ու հայրենիքի զարգացման գործին ներգրավվելու սփյուռքի պատրաստակամության ու նաև սփյուռքի խոշոր ներուժի նշանակության մասին տեղեկությունների բացակայությունը:

Արցախյան գոյամարտն ու Հայաստանի երկրորդ հանրապետության 30-ամյա պատմությունն ապացուցեցին հայ ժողովրդի կարևոր այս հատվածի դերակատարության նշանակությունը: Վերջին 30 տարիների փորձը նաև երևան հանեց մի քանի խիստ կարևոր իրողություններ:

Առաջին՝ հզոր պետականություն կերտելու համար հզոր ու միասնական սփյուռքի նշանակությունը, որը օրհասական պահերին ունակ է միասնական կերպով թիկունք կանգնել հայրենիքին: Դա արդեն մեկ անգամ ապացուցվել է Արցախյան գոյամարտի ընթացքում ու հայկական երկրորդ պետության կերտման գործում սփյուռքի անժխտելի ներդրմամբ:

Երկրորդ՝ վերջին 30 տարիների ընթացքում մեր պետականությունը (Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, Սփյուռք) առավել հզոր է եղել և միջազգային ու ներքին ասպարեզում մեծ նվաճումներ է արձանագրել այն ժամանակահատվածում, երբ Հայաստանի իշխանություններն ու սփյուռքը հայտնվել են նույն ուղղության վրա: Ոչ թե ժխտել են միմյանց ու եղել մրցակիցներ, այլ մեկը մյուսին լրացնելով, աջակցելով ու հզորացնելով լծվել են ներքին ասպարեզում երկրի շենացման ու տնտեսական զարգացման, իսկ միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի հեղինակության բարձրացման ու նրա երազանքներն ի կատար ածելու գործին:

Դրա վառ ապացույցը (որքան էլ որ ոմանք դա փորձեն հերքել ու անտեսել) Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում ձևավորված ու հետագային համակարգված կերպով շարունակված Հայաստան-սփյուռք հարաբերություններն են: Հիմք ընդունելով պատմական փաստերն ու նաև վիճակագրական անհերքելի տվյալները կարելի է վկայել այն մասին, որ այն ժամանակաշրջանում երբ փոխադարձ վստահության ու հարգանքի մթնոլորտ է ստեղծված եղել Հայաստանի իշխանությունների և սփյուռքյան կառույցների միջև սփյուռքից դեպի Հայաստան խոշոր ներդրումների հոսք է եղել ու Հայաստանի վերջին 30-ամյա պատմության ընթացքում առաջին ու վերջին անգամ արձանագրվել է ներգաղթ և դա ոչ թե հեղափոխական-պաթոսային կոչերի կամ տարբեր տեսակի աղետների հաշվին որոշ թվով սփյուռքահայերի ժամանակավոր կերպով Հայաստան տարհանելու, այլ ի տես երկրի տնտեսական ծաղկման սփյուռքահայության գիտակցված հայրենադարձության շնորհիվ:

Նույն շրջանում նաև սփյուռքի համայնքային կառույցների տարած լոբբիիստական աշխատանքի շնորհիվ Հայաստան են ուղղվել միջազգային խոշոր ներդրումներ, ինչը նպաստել է երկրում տնտեսական աճի արձանագրմանը, մեր հանրապետության ղեկավարներն իրենց միջազգային այցերի ժամանակ արժանացել են պետական ամենաբարձր մակարդակի ընդունելության ու դրան զուգահեռ Անկախության հռչակագրի 11-րդ հոդվածի իրագործման շրջագծում Հայաստանի իշխանությունների կողմից ցուցաբերված աջակցության ու հովանավորության շնորհիվ Հայ Դատի հանձնախմբերին հաջողվել է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ մեծ հաջողությունների հասնել:

Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակին այս գրառումը կարող էր անիմաստ թվալ, եթե իհարկե չլինեին սփյուռքի ավանդական կառույցների դերակատարությունը շրջանցելով սփյուռքի հետ ուղղակի կապ հաստատելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավակնություններն ու նաև այն իրողությունը, որ 30 տարի առաջ Անկախության հռչակագրի տակ իր հաստատման ստորագրությունը դրած ԽՍՀ Գերագույն խորհրդի ժամանակի նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն այսօր գավառական ու չափազանց վտանգավոր է համարում նույն հռչակագրի 11-րդ հոդվածով ամրագրված «հայդատական» գաղափարը:

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում Անկախության հռչակագիր հայկական սփյուռք խմբագրի ընտրանի

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին