Վարդենիս համայնքում կորոնավիրուսի նոր օջախ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է Վարդենիսի համայնքապետարան ֆեյսբուքյան էջը։ Վարակի օջախի բռնկման պատճառը հանգուցյալների տանը մեծաթիվ մարդկանց առկայությունն է եղել:
«Հարգելի համաքաղաքացիներ, խնդրում և պահանջում ենք պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, մի թուլացրեք զգոնությունը, քանի որ Վարդենիս համայնքում կորոնավիրուսի COVID19 համավարակի նոր օջախ է բռնկվել: Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է:
Հարգելի համաքաղաքացիներ խնդրում ենք հետևել պարետատան և առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին, խուսափել մարդկային կուտակումներից, բազմամարդ հավաքներից, կրել անհատական պաշտպանիչ միջոցներ»,- ասվում է համայնքապետարանի տարածած հաղորդագրությունում: