f

Անկախ

Մտորում անկախության հռչակագրի 30 ամյակի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ընթերցելիս


Նրանք ովքեր մերժում են Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում որևէ ձեռքբերում, սնուցում են մի անձի՝ Նիկոլ Փաշինյանի եսասիրությունը։

Նրանք ովքեր մերժում են Հայաստանի անկախության վերջին 20 տարիների ձեռքբերումները, սնուցում են մեկ այլ անձի Լևոն Տեր֊Պետրոսյանի եսասիրությունը։

Հայաստանը բազմաթիվ խնդիրներ ունի, դրանցից մեկը եսասիրությունն է(էգոիզմ) որ բերում է եսասեր առաջնորդներ, որոնք հանուն իրենց եսասիրության կարող են ոչնչացնել և մոռացության մատնել այն բոլոր ձեռքբերումները որոնք իրենց անձին չեն վերաբերում, և այդ ճանապարհին պառակատել ու իրար դեմ հանելով թշանամացնել հասրակության տարբեր խմբեր։

Որտեղի՞ց է գալիս այս եսասիրությունը, Փաշինյան ասում է որ իզմերի ժամանակն անցել է։

Իզմը, բնորոշում է գաղափարախոսություն։ Գաղափարախոսությունը անձանց միջև համերաշխություն է բերում, գաղափարախոսությունն այն է, որ եսասիրությունը ստորադասում է վերանձնային հավաքական գաղափարին։ Սակայն կա մի իզմ, որը խրախուսում է եսասիրությունը՝ լիբերալիզմը֊ազատականությունը, որ հիմնված է անձնական շահի վրա, իսկ երբ այդ լիբերալիզմը լրիվ «մաքուր» է, չունի այդ անձնական շահը բավարարելու այլ շարժառիթ քան ես֊ն է, անձնական շահը աշխատում է միայն եսասիրությունը բավարարելու համար, լիբերալիզմը իր տեղը զիջում է մեկ այլ իզմի՝ էգոիզմին։

Հայաստանի անկախությամբ նաև հիմք դրվեց նոր գաղափարախոսության տիրապետությանը՝ լիբերալիզմին՝ ազատականությանը, սոցիալիզմին փոխարինեց նրա հակապատկերը՝ լիբերալիզմ֊էգոիզիմով, որը առաջացնելով անձնական շահի հետևից ընկած հարուստ փոքրաթիվ վերնախավ և աղքատացած զանգվածներ թշվառության մատնեց երկիրը, սակայն մեկ այլ համախմբող գաղափար՝ Արցախի ազատագրության գաղափարը որոշ չափով զսպիչ դեր խաղաց «մաքուր» ազատականության վրա, և հենց այդ գաղափարն էր և նրանով անհանգստությունը, որ 1998֊ին իշխանությունից հեռացրեց «մաքուր» ազատականներին, և Հայաստանը մղեց որոշ զարգացման։

Նրանք կարող են հանրությանը մոլորեցնել 1998֊ից ի վեր տնետեսական աճի, աղքատության նվազման տվյալները մոռացության մատնելով, սակայն դժվար է քողարկել դրանց նյութական արտահայտությունները՝ Դավթաշենի կամուրջը, Օդանավակայանի նոր շենքը, Դիլիջանի թունելը, Թումոն, Աղետի գոտու նոր թաղամասերը և այլն, և մանավանդ Երևանի ժամանցային կյանքը՝ ռեստորաններ, սրճարաններ, որտեղ սիրում է նստել քաղաքացիական հասրակության ողջ ներկապնակը։

Հայրենասիրությունն է նաև եսասիրությունը ճնշում, և ստիպում նկատել նաև այն ձեռքբերումները որոնք սեփական ես֊ի հետ չեն առնչվում, ավելին կապվում են անձանց հետ, որոնք այդ ես֊ին թշնամին են։ Այն անձանց ու նրանց հետևորդների մոլագար մերժումը այն տարիների որոնք իրենց անձերի հետ կապված չեն, ցույց է տալիս որ եսասիրությունը ճնշում, թույլ չի տալիս հայրենասիրությանը նկատել ձեռքբերումներ։

Այդ շրջանակները ծաղրում են նաև հայրենասիրությունը, «Անտարես» հրատրակչությունը մրցույթ էր հայտարարել «Հայրենասիրությունը սրիկաների վերջին հանգրվանն է» թեմայով։ Այս խոսքը 18֊րդ դարի անգլիացի բանաստեղծ Սեմուել Ջոնսոնն է ասել։ Պատկերացնենք Անգլիական կայսրությունը ուր ասում էին արևը մայր չի մտնում, և այդ կայսրության մեջ «հայրենասիրություն» հասկացությունը ինչ իմաստ կարող էր ունենալ՝ իհարկե, նվաճողական։ Ահա ինչ է անում լիբերալիզմը, հակակայսերական գաղափարներն ու արտահայտությունները վերցնում(ինչպես նաև անարխիզմը որը որպես պետության մերժում մեծ կայսրություններում է առաջացել), տեղադրում է ինքնապաշտպանության դատապարտված փոքր ժողովուրդների վրա որ քայքայի համախմբող վերջին գաղափարը՝ հայրենասիրությունը։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Անկախության հռչակագիր Հայաստան Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին փոխարինեց ցուցակով հաջորդ թեկնածուն
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 4.25 տոկոս. ԿԲ
ԱՀԿ-ն եվրոպական երկրներին խորհուրդ է տալիս ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարը
Հայաստանը գրեթե 18 մլն դոլարի վարկ կստանա
Հետաքննություն Արցախից․ ֆոտոլրագրողին հաջողվել է ողջ մնալ ու պատմել կատարվածը. Մեդիա պաշտպան
Քննչական կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչների համատեղ ասուլիսը. ուղիղ
ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ զոհեր և վիրավորներ չկան. Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների. Շուշան Ստեփանյան
Աշխարհի  ամենահարուստ միլիարդատերերը մեկ օրվա ընթացքում ավելի քան 14 միլիարդ դոլար են կորցրել
Նոր նվիրատվություններ՝ ի զորակցություն Արցախի. Մայր Աթոռ
Բայց հաղթանակը օդից չի ընկնելու: Հաղթանակի համար հարկավոր է բեկում:
Նիկոլ Փաշինյանի սեփական «կետը»
Թող չվախենան՝ միշտ ստեղ ենք, ապահով ենք, լավ ենք. նոր տեսանյութ առաջնագծից
Թշնամին կարողացել է հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում և այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին
Ռազմական դրության պայմաններում զինվորին տաքացնելու համար ծառ կտրողի նկատմամբ քրգործ է հարուցվել․ Արկադի Խաչատրյան
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՊԲ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանը տարիներ ի վեր եղել է թշնամու ահ ու սարսափը․ Վահրամ Պողոսյան
Պարզ է արդեն, Միացյալ Նահանգները խոչընդոտում են Արցախ խաղաղապահների մուտքն, ինչի համար Պոմպեոն այդ շոուն կազմակերպեց, իմանալով հանդերձ, որ հրադադար չի լինելու։
Կորոնավիրուսից մահացած 26 անձանցից ամենաերիտասարդը 52-ամյա տղամարդ է.նրանցից մեկը ուղեկցող հիվանդություն չի ունեցել
Ընկածների հիշատակով պիտի երդվենք, որ խաղաղության ժամին չենք մոռանալու էս ամեն ինչը ու այլևս թույլ չենք տալու, որ մեր հայրենիքն ընկնի նման կործանարար "արկածների" մեջ
Հիշատակի արարողություն՝ ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ. ուղիղ
ԱՄՆ-ում հայ երիտասարդները հացադուլ են հայտարարել` ի նշան բողոքի Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի դեմ
Սեպտեմբերի 27-ից մինչ օրս մայրաքաղաքում ծնվել է 107 արցախցի երեխա
Ադրբեջանն անօդաչուներով հրետակոծել է ՀՀ հարավում՝ Իրանի հետ հատման կետի սահմանապահ ուղեկալի դիրքերը. ՊՆ
Դոնորական արյուն է անհրաժեշտ. Դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ
Վաշինգտոնում հայ համայնքը կոչ է անում դադարեցնել համագործակցությունը BGRGroup լոբիստական ​​ընկերության հետ
Ավելին
Ավելին