ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երկակի զգացումներ են.
Ափսոսանք, որ Դավիթ Մելքոնյանը՝ լուրջ պրոֆեսիոնալը, բարեխիղճ, պատասսխանատվության մեծ զգացումով, կենսակերպով ու շփումներում պարզ, հասարակ անձնավորությունը և ուղնուծուծով պետական մտածողությամբ օժտված պետական ծառայողը, թողնում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը՝ գիտամանկավարժական գործունեությամբ առավել խորացված զբաղվելու համար:
Հպարտություն՝ նրա հետ 3 տարի համատեղ աշխատելու համար և ուրախություն, որ պարոն Մելքոնյանը այլ կարգավիճակով շարունակելու է իր նպաստը բերել դատախազության զարգացմանը և պետությանը:
Ուրախության և հպարտության զգացում, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նրան փոխարինում է նույնպիսի որակներով օժտված, ուղղամիտ ու արդարամիտ, բարձր մասնագիտական որակներով օժտված, իր վարքուբարքով օրինակելի գործընկերս՝ Գևորգ Բաղդասարյանը:
Երկու արժանավորներին էլ մաղթում եմ հետագա հաջողություններ իրենց աշխատանքում՝ ի շահ մեր պետության, ժողովրդի և արդարադատության համակարգի: