ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բարդ վիրահատութուն՝ համալսարանական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության կլինիկայում:
6 ամյա երեխայի մոտ հեռացվել է ձախ հարականջածամողական շրջանի գոյացություն:Վիրահատությունը կատարվել է պրոֆեսոր Ա.Յու. Պողոսյանի, Ն.Մ. Մկրտչյանի, Ա.Ն. Հովհաննիսյանի կողմից:
Առողջություն բոլոր երեխաներին, «Մուրացան» հիվանդանոցի փոքրիկները համալսարանական բժիշկների ապահով ձեռքերում են: