f

Անկախ

Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունը համընկնում է. Պեսկով


Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի վերաբերյալ ռուս և գերմանացի բժիշկների վերլուծությունը համընկնում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։

 

Նրա խոսքով՝ ցածր խոլինէսթերազի փաստը ռուս բժիշկները հաստատել էին Օմսկի հիվանդանոցում հենց առաջին ժամերին, և ատրոպինը, որի մասին այժմ խոսում են և որը կիրառում են գերմանացի մասնագետները, սկսել են ներարկել հիվանդի վերակենդանացման բաժանմունքում գտնվելու առաջին ժամվա ընթացքում: Սակայն խոլինէսթերազի մակարդակի նվազման պատճառը դեռևս չի հաջողվում պարզել, անալիզները ցույց չեն տալիս կոնկրետ նյութ:

«Այսպիսով, դուք, հավանաբար, ինքներդ հստակ կարող եք հասկանալ, որ բժշկական վերլուծությունը բացարձակապես համընկնում է և՛ մեր բժիշկների, և՛ գերմանացիների մոտ, բայց եզրակացությունները տարբեր են»,-ասել է Պեսկովը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, բեռլինյան հիվանդանոցի բժիշկները հաստատել են Ալեքսեյ Նավալնիի թունավորված լինելը։ Նշվում է, որ Նավալնին, որը բուժում է ստանում բեռլինյան Charite հիվանդանոցում, շարունակում է գտնվել արհեստական կոմայի մեջ: Նրա արյան մեջ թունավորման (ինտոքսիկացիա) հետքեր են հայտնաբերվել, չեն բացառվում հետևանքները նյարդային համակարգի վրա։

Բժիշկները հայտնում են, որ ներկա պահին Նավալնիի կյանքին սպառնացող սուր վտանգ չկա:

Ըստ ռուս բժիշկների՝ հիմնական աշխատանքային ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է եղել, որը հանգեցրել է արյան մեջ շաքարի կտրուկ անկմանը:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել էր։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։ 

 

Դմիտրի Պեսկով Ալեքսեյ Նավալնի Գերմանիա Աշխարհում բժիշկներ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին