Քիչ առաջ ստացա Վարչապետի՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձանց պարգեւատրման մասին որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Ավելի վաղ մի շարք ընկերություններ ստացել էին շնորհակալագրեր՝ ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից։
Շնորհավորենք եւ նորանոր ձեռքբերումներ մաղթենք ռազմարդյունաբերողներին՝ ի փառս մեր Հայրենիքի»,- գրել է նա։