Հունիսի 12-ին ԱԺ դիմաց «միայնակ ակցիա» էի իրականացնում՝ պահանջելով քաղաքացուն վերադարձնել խաղաղ հավաքների ազատությունը։ Ենթարկվեցի վարչական ձերբակալման՝ ՎԻՎՕ 182 հոդվածով (ոստիկանության ծառայողի «օրինական պահանջը» չկատարելը)։
Ոստիկանությունում կազմվեց արձանագրություն՝ իմ կողմից ենթադրաբար կատարված իրավախախտման վերաբերյալ, որի հիման վրա Ոստիկանությունը, ըստ օրենքի, պետք է 2-ամսյա ժամկետում դիմեր դատարան՝ պահանջելով ինձ ենթարկել պատասխանատվության։
Օգոստոսի 13-ին վերջնաժամկետն էր, և մինչ օրս չեմ ստացել ծանուցում ինձ վարչական պատասխանատվության կանչելու մասին, ուստի եզրակացնում եմ, որ Ոստիկանությունը իմ «միայնակ ակցիայում» ի վերջո չի գտել օրենքի խախտման տարրեր։
Նշվածը հաշվի առնելով՝ որոշել ենք ինքներս դիմել դատարան՝ պահանջելով հունիսի 12-ի իմ վարչական ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ։ Շահերիս ներկայացուցչությունը լիազորել եմ
«Իրավական ուղի»-ի փաստաբանԴավիթ Ավագյան ին։
Իմ տեղեկություններով՝ «Իրավական ուղին» պատրաստ է իրավաբանական օգնություն տրամադրել նույն իրավիճակում հայտնված մյուս քաղաքացիներին ևս։