ՀՖՖ-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնության են եկել պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և Աբրահամ Խաշմանյանի մի քանի հանդիպումների արդյունքում:
Խաշմանյանը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2019 թվականի նոյեմբերի 6-ին: Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: