f

Անկախ

Որտե՞ղ էր երկու տարի տիկին Մինասյանը


Երբ կարկառուն իրքայլական և «նոր» Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյա (ԱԺ փոխխոսնակ) Ալեն Սիմոնյանը բերանը բացում է, հերթական անգամ դառնում է հայ իրականության ընթացիկ սկանդալի հերոսը: Դա, իհարկե, լավագույնն ելքն է, քանի որ երբ գլուխն է շարժում, քիթ է ջարդում, որի համար դատում են տուժածին, թե ինչու ես զայրացրել այդ մարդուն, որ նա էլ ստիպված հարվածելու նեղություն է կրել:

Ինչևէ, Ալեն Սիմոնյանը օրեր առաջ հերթական անգամ բացեց բերանը Սորոսի հիմնադրամի (Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան) և այսպես կոչված «Սորոսի վաստակների» վերաբերյալ իրեն ուղղված հարցի կապակցությամբ և ասաց.

«Նաև Սորոսի վաստակները չեն կարող Հայաստանի Հանրապետությունը ղեկավարել։ Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և ձևավորում է իր իշխանությունը ընտրությունների միջոցով։ Իսկ էդ Սորոսի խոսակցությունը, որ բերվել է օրակարգ, դա արհեստական բան է, որի նպատակը մեկն է՝ հնարել կամ վերցնել մի հատ ինչ-որ կիսամեռ բիձուկի անուն և փորձել դրա շուրջ ինչ-որ հարցերի պատասխաններ գտնել։ Դա չի ստացվել ու չի ստացվելու, որովհետև հենց էդ մարդիկ հիմնականում դրսից սնուցվող են։ Կրկնեմ՝ Սորոսը, իրա հերը կամ որևիցե մեկը ո՞ւմ շունն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան։ Հայաստանի վրա ազդեցություն ունի միայն ՀՀ քաղաքացին»։

Սրան հաջորդեց հիշյալ կառույցի՝ Բաց հասարակության հիմնադրամների հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Լարիսա Մինասյանի արձագանքը: Նա նամակ հղեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որում մասնավորապես ասված է.

«Դիմում եմ Ձեզ խնդրանքով՝ նախաձեռնել ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ձևավորում և լսումներ՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից սթ օգոստոսի 20-ին «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում արված հայտարարությունների վերաբերյալ։ Ես համոզված եմ, Դուք կիսում եք այն տեսակետը, որ հարցազրույցը ոտնահարում է էթիկայի բոլոր նորմերը իր լեզվական և բառապաշարային դրսևորումներով, ինչպես նաև արտահայտած բովանդակությամբ։ Կարծում եմ՝ լեգիտիմ ընտրված իշխող ուժն ունի ավելի պատվաբեր փաստարկներ իր կառավարմանը տիրապետելուն, քան Բաց հասարակության հիմնադրամների նախագահ Ջորջ Սորոսին վիրավորելը և Հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի գործունեությունը վարկաբեկելը։ Ես ավելի քան վստահ եմ, որ Ձեր կուսակցության՝ լեգիտիմ քաղաքական իշխանության համար անպատվություն է նման փաստարկներով հանդես գալը, անգամ եթե/երբ հարկ եք համարում հանցավոր ռեժիմի ամենագռեհիկ ներկայացուցիչներից մեկի հետ բանավիճել»:

Այս միջադեպն առայսօր քննարկվում է, որոշ քաղաքագետներ սա համարում են իշխող քաղաքական ուժի հերթական բեմադրությունը հանրության ուշադրությունը երկրի հիմնական խնդիրներից շեղելու համար և հիմնավորում են դա:

Մենք, սակայն, չխորանալով այդ բանավեճի մեջ, սոսկ մի հարցադրում ունենք տիկին Մինասյանին:

Արդեն երկու տարի, երբ փորձում ես մատնանշել ներկայումս տեղի ունեցող որևէ անարդարություն կամ օրինախախտում, անմիջապես  երեսիդ շպրտում են՝ բա առաջ ինչո՞ւ չէիք խոսում: Կարծես հեղափոխություն թե հեղաշրջումը արեցին միայն մի բանի համար, որ անօրինականությունների արտոնությունը վերապահվի ոչ թե այսպես կոչված նախկիններին, այլ միայն և միայն ներկաներին՝ ներկայիս «լեգիտիմ» հորջորջված իշխող քաղաքական ուժին: Այս տրամաբանությունը փաստացի հանգում է մի եզրակացության. քանի որ համոզմունք կա, որ նախկիններին իրականում ձայն չէին տվել, իսկ ներկաներին տվել են, ուրեմն վերջիններս իրավունք ունեն անելու այն, ինչ ուզում են, մենք էլ պետք է սիրով հանդուրժենք ու հնազանդվենք, քանի որ մեր երկրի քաղաքացիների առնվազն մեկ երրորդը ձայն է տվել:

Բայց այս նույն տրաբանությամբ հիմա ուզում ենք հարց տալ տիկին Մինասյանին, որի ղեկավարած հիմնադրամը ներկա իշխանությունների ամենաջերմեռանդ աջակիցներից է, ավելին՝ այդ հիմնադրամի շահառուների զգալի մասն այժմ առանցքային դերակատարում ունի իշխանության տարբեր թևերում:

Արդարացի է տիկին Մինասյանի վրդովմունքը իրենց հիմնադրամի նախագահ Ջորջ Սորոսի հասցեին հնչած նվաստացուցիչ խոսքի կապակցությամբ և տեղին է նրա դիմումը խորհրդարանի խոսնակին: Բայց եթե նրա համար անպատվաբեր է երկրի բարձրաստիճան պաշտոնյայի նման վարքագիծը, ապա ինչո՞ւ է միայն հիմա արձագանքում, որտե՞ղ էր նա երկու տարի, երբ այդ նույն քաղաքական ուժը՝ Ալեն Սիմոնյանով ու այդ քաղաքական ուժի ղեկավարով հանդերձ, ամենավերջին փողոցային մակարդակով նշավակում էր մեր քաղաքացիներին, որտե՞ղ էր, երբ հենց երկրի առաջնորդը, այն էլ ամենաբարձր ամբիոնից, սպառնում էր մարդկանց ասֆալտին փռել, պատերին ծեփել, բերանները բանտային բալանդով լցնել, պինցետով քաշել, թաթիկները կտրել, բոմժ դարձնել, թաղել, աղբանոցը նետել՝ նրանց անվանելով տականքներ, թափթփուկներ, վնգստացողներ, օտարների կոշիկները լիզողներ, շնաբարո դուրսպրծուկներ և այլն: Տհաճ է պարզապես, այս շարքը շարունակել:

Ինչո՞ւ այս ամբողջ ընթացքում հարգարժան տնօրենը չէր արձագանքում, եթե իր համար ամոթ է ապրել մի երկրում, որի վերնախավն այսպիսի քաղաքավարությամբ ու բարոյական մակարդակով է ներկայանում: Ինչո՞ւ չէր վրդովվում, գոնե զարմանում, երբ իրենց հիմնադրամի ամենասիրված շնորհառուներից և իրենց միջոցառումների հիմնական բանախոսներից մեկը շատ ավելի անարգ բառապաշարով անվանարկում էր մեր երկրի պատվելի անձանց միայն նրա համար, որ համաձակվել էին սեփական կարծիք հայտնել, որը հակառակ էր ներկայումս վարվող քաղաքականությանը: Ի՞նչ է ստացվում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կարելի է վիրավորել, իսկ Ջորջ Սորոսին ո՞չ: Ուրեմն մեր երկրում Ջորջ Սորոսը կամ որևէ այլ օտարերկրացի, որը հիմնադրամ ունի մեր երկրում, դրամ է շնորհ անում մեր հասարակությանը, ավելի վեր է, քան Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՞: Մի՞թե պատիվը դրամով է չափվում:  

Լարիսա Մինասյանն իր դիմումում կարծես փորձում է անաչառ երևալ՝ նշելով, որ այդպես չի կարելի վարվել նաև ուրիշների նկատմամբ, բայց տեղնուտեղը, թեպետ ավելի կիրթ բառապաշարով, նույն բանն է անում, ինչ Ալեն Սիմոնյանը: Նորից մեջբերենք. «Ես ավելի քան վստահ եմ, որ Ձեր կուսակցության՝ լեգիտիմ քաղաքական իշխանության համար անպատվություն է նման փաստարկներով հանդես գալը, անգամ եթե/երբ հարկ եք համարում հանցավոր ռեժիմի ամենագռեհիկ ներկայացուցիչներից մեկի հետ բանավիճել»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնության մտքում օրինաչափ հարց է ծագում, այն քաղաքացիների, որոնք  երբեք իրենց նախկին չեն համարում, որոնք Հայաստանի քաղաքացի են եղել և՛ անցյալում, և՛ ներկայում և՛ ապագայում են լինելու. եթե խոսում եք էթիկայի դիրքերից, ապա ինչո՞ւ եք նախկին ռեժիմը որակում  «հանցավոր»: Այդ ռեժիմի որևէ ներկայացուցչի որևէ հանցանք առայսօր դատարանով ապացուցվե՞լ է: Աչքներս ջուր կտրեց սպասելով: Մի՞թե երկու տարին բավական չէր այդ հանցանքներն օրենքի ուժով ապացուցելու համար: Դուք խոսում եք  այդ ռեժիմի գռեհիկ ներկայացուցիչների մասին, բայց կարո՞ղ եք նրանցից որևէ մեջբերում անել, որ դույզն-ինչ համեմատվի ներկայիս իշխանավորների փողոցային փայլատակումների հետ: Սա՞ է Ձեր իմացած բաց հասարակությունն ու ժողովրդավարությունը: Այդ անձկալի բացն ու ժողովրդավարականը մի՞թե Հայաստանում պիտի շուռ գար ամբարտավանությամբ ու լկտիությամբ: Ամեն ինչ որոշվում է յուրայինով ու հակառակորդո՞վ, իմ Սորոսին ձեռք չտաս, իսկ քո քաղաքացիների, մանավանդ նախկին առաջնորդների, իրենց կյանքը երկրի անվտանգությանը նվիրած հրամանատարների երեսին ինչքան ուզում ես ցե՞խ շպրտի:

Վստահ ենք՝ տիկին Մինասյանը հիանալի գիտի, թե ինչ է բաց հասարակությունն էլ, ժողովրդավարությունն էլ, ՀՀ քաղաքացու արժանապատվությունն էլ, ուստի նրա հանկարծահաս սթափությունն առնվազն տարակուսելի է, համենայն դեպս՝ շատ ուշացած, հետևաբար՝ ապարդյուն:

Վերջին հարցը. հիմա եթե Արարատ Միրզոյանը էթիկայի հանձնաժողով գումարելու խիզախություն ունենա, ո՞ւմ են կշտամբելու և կարգի հրավիրելու, Ալեն Սիմոնյանի՞ն, թե՞ Ջորջ Սորոսին:

Անահիտ Հարությունյան

Հասարակություն Լարիսա Մինասյան Ալեն Սիմոնյան խմբագրի ընտրանի Սորոսի հիմնադրամ

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին