f

Անկախ

2019-ին ավտոմեքենա օտարած անձինք մինչեւ ապրիլի 20-ը պարտավոր են ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ և վճարել


2019 թվականի ընթացքում ավտոմեքենա օտարած ֆիզիկական անձինք մինչեւ ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել եկամտային հարկ:

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում  է, որ օրենսդրության համաձայն՝ (2019 թվականի հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-68-Ն օրենք) այն ֆիզիկական անձինք, ովքեր 2019 թվականի հունիսի 29-ից հետո այլ ֆիզիկական անձանց օտարել են 365 օրվա ընթացքում ձեռք բերված ավտոմեքենա կամ ավտոմեքենաներ (այդ թվում՝ առաջին դեպքով), պարտավոր են մինչեւ գործարքին հաջորդող տարվա ապրիլի 20-ը հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել եկամտային հարկը՝ օտարված ավտոմեքենայի պայմանագրային արժեքի 1% -ի չափով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ, իսկ շարժիչի հզորությունը կիլովատերով արտահայտված լինելու դեպքում՝ համապատասխան հզորության նկատմամբ կիրառվում է 1.36 գործակիցը։

Օրինակ 1

Ֆիզիկական անձը 2019 թվականի հոկտեմբերին օտարել է 2018 թվականի դեկտեմբերին ձեռքբերված ավտոմեքենա, որի պայմանագրային արժեքը 4.000.000 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 250 ձիաուժ: Քանի որ 4.000.000-ի 1%-ը 40.000 դրամ է, իսկ 250 ձիաուժ հզորության եւ 150 դրամի բազմապատիկը 37.500 դրամ, հետեւաբար գործարքը ենթակա է հարկման պայմանագրային արժեքի 1%-ի չափով, այսինքն` եկամտային հարկը կկազմի 40.000 դրամ:

Օրինակ 2

Դիտարկենք այլ տարբերակ: Ֆիզիկական անձը 2019 թվականի հուլիսին օտարել է 2018 թվականի սեպտեմբերին ձեռքբերված ավտոմեքենա, որի պայմանագրային արժեքը 2.500.000 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 170 ձիաուժ: Քանի որ 2.500.000-ի 1%-ը 25.000 դրամ է, իսկ 170 ձիաուժ հզորության եւ 150 դրամի բազմապատիկը` 25.500 դրամ, հետեւաբար գործարքը ենթակա է հարկման ըստ շարժիչի հզորության, այսինքն` եկամտային հարկը կկազմի 25.500 դրամ:

Տեղեկացնենք, որ նվիրատվության գործարքը նույնպես համարվում է օտարում, որի մասով առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորություն։

Օրինակ 3․

Ֆիզիկական անձը 2019 թվականի սեպտեմբերին նվիրատվության պայմանագրի հիման վրա օտարել է ավտոմեքենա: Տվյալ դեպքում ավտոմեքենայի պայմանագրային արժեքը 0 դրամ է, իսկ շարժիչի հզորությունը` 220 ձիաուժ, հետեւաբար գործարքը ենթակա է հարկման 220 ձիաուժ հզորության եւ 150 դրամի բազմապատիկի չափով, այսինքն` եկամտային հարկը կկազմի 33,000 դրամ:

Եկամտային հարկի դրույքաչափը կիրառվում է նաեւ 2018թ. հուլիսի 1-ից  մինչեւ 2019թ. հունիսի 29-ը օտարված ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող երկրորդ եւ ավելի մեքենայի դեպքում (ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետ` մինչեւ 29.06.2019թ. գործող խմբագրությամբ):

Օրինակ 4

Ֆիզիկական անձը 2019 թվականի հունվարին եւ փետրվարին ձեռք բերված երկու ավտոմեքենան օտարել է մարտին եւ ապրիլին: Այս դեպքում միայն երկրորդ` ապրիլին օտարված ավտոմեքենայի գործարքն է համարվում հարկվող: Եկամտային հարկը կհաշվարկվի նույն սկզբունքով` պայմանագրային արժեքի 1%, բայց ոչ պակաս ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամից:

Ինչպես վճարել եկամտային հարկը

2019 թվականի ընթացքում հարկվող գործարք իրականացրած ֆիզիկական անձինք մինչեւ 2020 թվականի ապրիլի 20-ը ներառյալ պարտավոր են բացառապես էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնել 2019 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ եւ վճարել եկամտային հարկը: Քաղաքացին պետք է՝ հարկային մարմնից ստանա հարկ վճարողի հաշվառման համար եւ կնքի հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պայմանագիր՝ այցելելով հարկային մարմնի ցանկացած սպասարկման բաժին, կամ առցանց եղանակով՝ մուտք գործելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի  հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf  հղումով:

Քաղաքացին եկամտային հարկը պետք է վճարի բանկային ծառայության միջոցով՝  900008000490 միասնական հաշվին, պարտադիր նշելով  ֆիզիկական անձի անուն, ազգանունը եւ  հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)։ 

Մինչեւ ապրիլի 20-ը եկամտային հարկի հաշվարկ չներկայացնելու դեպքում Հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն կկազմվի արձանագրություն եւ կտեղադրվի  հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (www.azdarar.am): Այսպիսով հարկ վճարողը հնարավորություն կունենա ծանոթանալու արձանագրությանը եւ ներկայացնելու բացատրություններ։ Արձանագրությունը հիմք կհանդիսանա չկատարված հարկային պարտավորության մասով գանձման վարչական վարույթ իրականացնելու համար։

ՊԵԿ

Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան
Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Իսրայելն Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը չի քննարկել ԱՄՆ-ի հետ․ Միլլեր
ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից
Պենտագոնի ղեկավարը 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ զրուցել է չինացի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը և G7-ը ուսումնասիրում են Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվները բացելու հնարավորությունները. Յելեն
Նեթանյահուն խուսափել է Մեծ Բրիտանիայի վարչապետի զանգից՝ Իրանի հարձակման առնչությամբ
Գերմանիայի նախագահը ապրիլի 22-24-ը եռօրյա այցով Թուրքիա կմեկնի
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր չի խոցի, թեև դա արեց Իսրայելի համար. Քիրբի
Ստոլտենբերգը կոչ է արել դաշնակիցներին ավելացնել ֆինանսավորումն Ուկրաինային ավելի շատ օգնություն հատկացնելու համար
Քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի․ մայրուղին փակ է լինելու
Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Ավելին
Ավելին