Շուրջ 16 750 մարդ Է մասնակցել Բելառուսում խաղաղության, անվտանգության եւ անդորրի պաշտպանության կառավարամետ միջոցառումներին: Օգոստոսի 26-ին այդ մասին հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) մամուի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Միջոցառումներն առավել ակտիվ են ընթացել Բրեստի եւ Գրոդնոյի մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքում եւ Մինսկի մարզում»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, ՆԳՆ-ում հավելել են, որ ընդդիմության բողոքի ակցիաների մասնակիցների թիվը չի գերազանցել 4 800-ը, 51 մարդ բերման Է ենթարկվել:
«Հանրահավաքների ամենից շատ մասնակիցներ եղել են Մինսկում, Բրեստում եւ Մոլոդեչնոյում»,- ասված Է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Բելառուսում ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներով՝ 80,10 տոկոս ձայներով հաղթանակ Է տարել Լուկաշենկոն: Երկրորդ տեղն զբաղեցրել Է Սվետլանա Տիխանովսկայան, որը հավաքել Է 10,12 տոկոս: Այդ ֆոնին երկրում սկսվել են քվերակության արդյունքներին չհամաձայնվողների բողոքի զանգվածային ակցիաներ: Առաջին օրերին այդ ակցիաներն ուղեկցվել են իրապահ մարմինների աշխատակիցների հետ ընդհարումներով:
Ներքգործնախարարության տեղեկատվությամբ՝ ձերբակալվել Է 6 հազարից ավելի մարդ, տուժել են մի քանի տասնյակ՝ կարգի պահապաններ եւ ցուցարարներ: