Գերմանական հետախուզության հետ համագործակցություն արդյունքում ԿՀՎ-ն, օգտագործելով իր կողմից վերահսկվող շվեյցարական Crypto AG ընկերության գաղտնագրման սարքավորումները, կես դար շարունակ գաղտնալսել է աշխարհի ավելի քան 120 երկրների գաղտնի հաղորդագրությունները: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին հայտնում են The Washington Post պարբերականը և գերմանական ZDF հեռուստաալիքը՝ հղում անելով հատուկ ծառայությունների փաստաթղթերին և հետախուզության գործող և նախկին աշխատակիցների հարցազրույցներին:
Հրապարակման համաձայն, այս ընկերության սարքավորումները ձեռք են բերել Լատինական Ամերիկայի ռազմական խունտաները, Իրանը, Հնդկաստանը, Պակիստանը և Վատիկանը: Սակայն դրանց շարքերում չեն ԽՍՀՄ-ը և Չինաստանը:
«Արտասահմանյան կառավարությունները մեծ գումարներ են վճարել Միացյալ Նահանգներին և Գերմանիային այն հնարավորության համար, որպեսզի իրենց բոլոր գաղտնի շփումները առնվազն երկու երկրների կողմից գաղտնալսվեն», - նշվել է ԿՀՎ-ի զեկույցում:
The Washington Post պարբերականի լրագրողների ձեռքին հայտնված հատուկ ծառայության փաստաթուղթը դարի հետախուզության հաջողություն են անվանել: