Այսօրվա կառավարության նիստին չի մասնակցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նշենք, որ նրա արձակուրդը մեկնարկում է օգոստոսի 31-ից եւ տեւելու է մինչեւ սեպտեմբերի 18-ը:
Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ նախարարն այս պահին Ազգային ժողովում մասնակցում է բյուջետային քննարկման:
Հիշեցնենք, որ արդեն քանի օր է լուրեր են շրջանառվում, որ թեժ վեճ է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արսեն Թորոսյանի միջեւ, որից հետո վարչապետը նախարարին արձակուրդ է ուղարկել: Նշվում էր նաեւ, որ Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է գրել, սակայն ավելի ուժ ԱՆ խոսնակը հերքեց այդ լուրերը՝ ասելով, որ նախարարը նման դիմում չի գրել, իսկ արձակուրդից հետո շարունակելու է իր գործունեությունը: