f

Անկախ

Ուսուցիչները վերապատրաստումը կիրականացնի նոր ստեղծվող «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնը»


Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 27-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի («Դոնոր») կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների կառավարիչ հանդիսացող Համաշխարհային բանկի միջեւ «ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի» նամակ - համաձայնագրի (Դրամաշնորհ թիվ TF0B2692)  ստորագրման առաջարկությանը:

Որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում է. ««ԵՄ-ն հանուն նորարարության. գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԳՏՃՄ) ոլորտներում կրթության բարելավում» դրամաշնորհային փորձնական ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2020 թվականին՝ դրամաշնորհային ծրագրի անհրաժեշտ իրավական փաստաթղթերի վավերացումից հետո:

Ծրագիրը միտված է լինելու նոր ստեղծվելիք «Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոն»-ի (ԿԶՆԱԿ) կարողությունների հզորացմանը՝ ձեւավորելով եւ ներդնելով դասավանդման որակի վրա ազդող մեխանիզմներ (Բաղադրիչ 1), ինչպես նաեւ Տավուշի մարզում ԳՏՃՄ առարկաների կրթական միջավայրի բարելավմանը՝ մարզի հիմնական եւ միջնակարգ դպրոցներին համապատասխան լաբորատոր սարքավորումներով  եւ գույքով,  համակարգչային տեխնիկայով ապահովելու միջոցով (Բաղադրիչ 2):

Մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստման եւ մասնագիտական կատարելագործման գործընթացները տարիներ շարունակ իրականացրել է «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ը (ԿԱԻ), որը, սակայն, ունեցել է սահմանափակ կարողություն՝ ձեւավորելու ուսուցիչների մասնագիտական զարգացման առավել արդյունավետ մեխանիզմներ: Բացի այդ, 2000-ականներից ի վեր հավաստագրման եւ դասագրքերի փորձաքննության ուղղությամբ ստեղծվել են մի շարք այլ մասնագիտացված կառույցներ:

ԿԱԻ-ն իրականացրել է մեծածավալ վերապատրաստումներ, սակայն վերապատրաստումների ազդեցությունը ուսուցչի պրակտիկայի եւ սովորողների կրթական վերջնարդյունքների վրա դեռեւս կարիք ունի գնահատման: Այս առումով, ԿԱԻ-ի հիմքի վրա ստեղծվելու է նոր կառույց՝ վերցնելով եւ առավել կատարելագործելով վերջինիս որոշ գործառույթներ, ինչպես նաեւ ներդնելով նորերը:

«Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոն»-ը, որը ստեղծվելու է Կրթության ազգային ինստիտուտի հենքի վրա, պետք է իրականացնի դպրոցների ուսուցիչների վերապատրաստման եւ մասնագիտական կատարելագործման գործառույթները: Ընդ որում, ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ կատարելագործման գործընթացը, որը ներառելու է գիտելիք, պրակտիկա եւ ուսուցչից պահանջվող մասնագիտական ներգրավվածություն, պետք է ուղեկցվի միջազգային լավագույն փորձի, շահառուների խորհրդատվությունների, ինչպես նաեւ նոր չափորոշիչներով սահմանված պահանջների համաձայն:

Բացի այդ, որ շատ կարեւոր է, նոր ծրագրի շրջանակներում պետք է հստակ մշակվեն եւ սահմանվեն ուսուցիչների վերապատրաստում իրականացնողների հավաստագրման չափանիշներ՝ ներդնելով որակի ապահովման հստակ մեխանիզմներ, միաժամանակ հնարավորություն ընձեռելով գնահատել եւ մշտադիտարկել վերապատրաստման դասընթացների որակը: Նոր կառույցի ստեղծումը, թերեւս հիմնավորվում է նաեւ այն հանգամանքով, որ ուսուցիչների որակավորման բարձրացման եւ դասավանդման նորարարական մեթոդների կիրառման խնդիրները հանդիսանում են ՀՀ հանրակրթական համակարգի առաջնահերթություններից մեկը:

Ինչ վերաբերում է Ծրագրի երկրորդ բաղադրիչին, այն է՝ Տավուշի մարզում գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԳՏՃՄ) կրթության ուսուցման միջավայրի բարելավմանը, ապա նախ հարկ ենք համարում նշել, որ դեռեւս 2019 թվականից ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ, «Հայաստանում ԵՄ-ն ի նպաստ նորարարության. ԳՏՃՄ առարկաների կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում մեկնարկել է ԳՏՃՄ առարկաների առարկայական չափորոշիչների եւ ծրագրերի վերանայման գործընթացը, իսկ մշակված առարկայական չափորոշիչների փորձարկումը եւ ներդրումը նախատեսվում է մեկնարկել Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում:  Նոր մեկնարկելիք ծրագրի երկրորդ բաղադրիչը նպատակաուղղված է լինելու Տավուշի մարզի հիմնական եւ միջնակարգ դպրոցներին (ավագ դպրոցների սարքավորումներով եւ գույքով համալրումը իրականացվել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի կողմից Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում) համապատասխան համակարգչային տեխնիկայով եւ լաբորատոր սարքավորումներով ու գույքով ապահովելուն, որը կարեւոր է վերոնշյալ ԳՏՃՄ ծրագրի հաջող գործարկման համար՝ այլ կերպ ասած, մշակված առարկայական չափորոշիչների փորձարկման եւ ներդրման համար ապահովելով անհրաժեշտ նյութատեխնիկական հենք: Նշված ծրագրի իրականացման անհրաժեշտությունը կայանում է նաեւ նրանում, որ ԳՏՃՄ առարկաների դասավանդումը ՀՀ-ում առավել շատ հիմնված է տեսության, այլ ոչ թե պրակտիկայի վրա: Նորագույն, միաժամանակ աշակերտակենտրոն մոտեցումների ներդրումը, որը, համաձայն հետազոտությունների, դրական ազդեցություն է ունենում աշակերտների մոտիվացիայի վրա, պահանջում է կրթական համապատասխան միջավայրի առկայություն՝ անհրաժեշտ տեխնիկայի եւ կրթական ռեսուրսների առկայությամբ: Ընդ որում, համաձայն արված հետազոտությունների, մարզային դպրոցները  քիչ են ապահովված անհրաժեշտ տեխնիկայով՝ միաժամանակ ունենալով դասապրոցեսում դրանց կիրառման որոշ դժվարություններ:

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սպասվող հիմնական օգուտներն են.

- «Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոն»-ը ձեռք է բերում համապատասխան կարողություններ՝ ապահովելու ուսուցիչների մասնագիտական զարգացման որակի ապահովումը,

- Տավուշի մարզի համապատասխան դպրոցներն ապահովվում են ԳՏՃՄ ոլորտի առարկաների համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով, լաբորատոր սարքավորումներով եւ գույքով՝ նպաստելով այս ուղղությամբ կրթության որակի եւ բովանդակության արդիականացմանն ու կատարելագործմանը:

ՀՀ ԿԳՄՍ ՀՀ Կառավարություն

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին