f

Անկախ

Դատվելու են բոլոր նրանք, ովքեր կորդինացրել են իրենց ընդդիմախոսների հանդեպ ֆեյքային նողկալի այս պատերազմը. Զոհրաբյան


Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկ երկար անունով նախարարության նախարարի համահայկական ծնողական ժողովին էի հետևում: Հիմա չեմ խոսելու էն մասին, թե նախարարի պարզաբանումները ինձ համար ընդունելի՞ էին, թե` ոչ կրթական նոր չափորոշիչների, ամենաազգային կառավարության, դիմակներով փոքր երեխաներին շնչահեղձ անելու ու մնացյալի մասին:
Ինձ զարհուրեցրեց լայվի ընթացքում հայհոյանքների տարափը. 4 հազարից ավելի գրառում, որի գերակշիռ մասը հայհոյանք ու անպատվություն էր նախարարի հասցեին:
Ու դրանք ՊՈԱԿ-ի և իմքայլական պատգամավորի կողմից կորդինացվող ֆեյքեր չէին, այլ իրական մարդիկ, ովքեր չէին զսպում իրենց ցասումը:
Ի դեպ, ՊՈԱԿ-ը, եթե չունի կոնկրետ հրահանգ, նման դեպքերում չի միացնում ֆեյքերի իր բանդան: Էս դեպքում ակնհայտ չկար հրահանգ ու մենք տեսանք, թե հեղափոխությունից 2 տարի անց ինչպես է սերն ու աննախադեպ վստահությունը տրանսֆորմացվում նման չափի ատելության:

Չեմ չարախնդում, որովհետև հայհոյանքը շարունակում եմ համարել արգումենտի բացակայություն: Չեմ չարախնդում, չնայած էս երկու տարում, խիստ համակարգված ու հետևողականորեն հատկապես ինձ ու իմ որոշ գործընկերների դարձրել էիք ու էլի անելու եք, ատելության թիրախ` մեր վրա բաց թողնելով ՊՈԱԿ-ի ու իմքայլական պատգամավորի կողմից կառավարվող ֆեյք նախիրն ու գլենդել-նա դոնուի քիսոյատիպ կեղտաջրերը:
Չեմ չարախնդում, քանզի շարունակում եմ պնդել, որ ատելությունը, չարությունը, մաղձն ու թշնամանքը կազմաքանդում է ռացիոնալ ու ադեկվատ հնարավոր ամեն բան:
Բայց դուք էսօր դառնում եք էն ատելության ու թշնամանքի թիրախը, ինչը աննկարագրելի ցինիզմով ու լկտիությամբ ուղղորդում էիք մեր վրա ու դեռ էլի ուղղորդելու եք`քանի կաք: Էն պահից, երբ հայհոյանքն ու կոյուղաջրերի լեքսիկոնը դարձավ բոլոր ընդդիմախոսներին, ձեր կարծիքով, ոչնչացնելու ու լռեցնելու գործիք, հենց էդ պահից դուք պարտվեցիք: Որովհետև, որքան էլ իռացիոնալ թվա, բայց ատելությունն ու թշնամանքը մի ներքին կանոն ունի՝ այն դաժան բումերանգ է, որը հետ է վերադառնում իրեն բաց թողածի վրա:
Ու վաղը գալու է էն պահը, երբ արդեն ֆեյքերի բանակը տարածաշրջանում ամենամարտունակ բանակը դարձնելով անգամ չեք կարողանալու կասեցնել բումերանգի էֆեկտը:
Ու դա իմ կամ մյուսի ուզել-չուզելով չի: Դա, եթե կուզեք, տրամաբանական օրինաչափություն է, որից չեք խուսափելու ու էս պահին արդեն չգիտեմ, թե ոնց է լուծվելու հումանիտար միջանցքի հարցը, որ խուսափեք հաշվեհարդար տեսնողներից, ում ընտանիք եք մտել ու շարունակում եք մտնել ամեն օր, ում երեխաներին ու ծնողներին հոգեկան մեծ ցավ եք պատճառել։
Իսկ կրթական չափորոշիների ու «նյու-կրթակարգի» մասին` հաջորդ դասին:

Հ. Գ. Ես հաշվեհարդարի կողմնակից չեմ: Դուք ինձ սովորեցրիք լինել համբերատար: Ես հանգիստ հավաքում եմ փաստեր, որոնցով դատվելու են բոլոր նրանք, այդ թվում ՝ իմքայլական այն պատգամավորը, ովքեր կորդինացրել և շարունակում են կորդինացնել իրենց ընդդիմախոսների հանդեպ ֆեյքային նողկալի այս պատերազմը:
Ես կողմ եմ օրինական ու բաց դատավարությանը, որը անխուսափելիորեն լինելու է:
Իսկ փաստերի հավաքագրման գործում մեզ մեծապես օգնում են ձեր այն թիմակիցները, ովքեր առաջինն են լքելու խորտակվող նավը։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում Արայիկ Հարությունյան ատելություն

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին