f

Անկախ

Որևէ մեկը չի կարողանալու վայելել հասարակությունից գողացված գումարները․ կայացավ Արդարադատության նախարարություն-ՔՀԿ աշխատաժողովը


Այսօր՝ փետրվարի 12-ին, տեղի ունեցավ «Հակակոռուպցիոն  կոմիտեի մասին» օրենքի նախագծի հանրային քննարկման և Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագրով  2019թ. կատարած աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքների ամփոփման աշխատաժողովը։

«Երբ խոսում ենք հակակոռուպցիոն քննչական մարմնի մասին, կարող է թվալ, թե սա հերթական ինչ-որ մարմինն է, որ ոչինչ չի անի և այլն, բայց ես ուզում եմ հստակ ասել, որ այս համակարգն ունի տեր՝ մեր կազմակերպությունը, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, մեր գործընկերները և մենք ամեն ինչ անելու ենք, որ այն իրականություն դառնա։ Հայաստանի գողացված ակտիվները վերադարձվելու են այն քաղաքացիներին, ումից գողացվել են։ Բոլորը պետք է հստակ իմանան, որ որևէ մեկը չի կարողանալու վայելել այն գողացված գումարները, որ հասարակությունից է գողացվել, դուրս հանվել՝ թեկուզ ամենախելացի սխեմաներով, թեկուզ ամենաթանկ փորձագետների օգնությամբ։ Վստահ եղեք, այդ կարողությունները ստեղծվելու են և դրանց շնորհիվ մենք պետք է այդ ամեն ինչը վերադարձնենք հասարակությանը»,- միջոցառմանն իր բացման խոսքում ասաց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը՝ կարևորելով կազմակերպած միջոցառումը, շնորհակալություն հայտնեց կառուցողական երկխոսության, ինչպեսև նախարարության նախաձեռնությունների վերաբերյալ մշտապես մասնագիտական կարծիք տրամադրելու համար։ 

«Շատ ուրախ եմ, որ ձեր հայացքները համընկնում են կառավարության ծրագրի և ռազմավարությամբ որդեգրված ուղղությունների հետ, մասնավորապես՝ կառավարության քաղաքական կամքի հետ։ Այո՛, Հայաստանը պետք է զերծ լինի կոռուպցիոն դրսևորումներից, այո՛, պետք է զրո հանդուրժողականություն լինի կոռուպցիայի հանդեպ և այդ ամենն ի կատար ածելուն է ուղղված հակակոռուպցիոն ռազմավարությունը, ինստիտուցիոնալ համակարգի ներդրումը։ Ներկայումս մենք շատ կարևոր փուլում ենք, քանի որ արդեն իսկ շրջանառել ենք «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ներկայումս գտնվում ենք հանրային քննարկումների փուլում»,-նշեց փոխնախարարը։

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան վճռական է կոռուպցիան արմատախիլ անելու հարցում և այն, իր ձևավորման օրերից ի վեր, կարևոր դերակատար է հանդիսացել Հայաստանում՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացների, տարբեր բարեփոխումների իրականացման հարցում։ Այս մասին իր խոսքում նշեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արփինե Հակոբյան։ «Կոալիցիան նախաձեռնել և իրականացրել է այնպիսի հակակոռուպցիոն միջոցառումներ, ինչպիսիք ապօրինի հարստացման քրեականացումն է, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի օրենսդրական հիմքերի ձևավորումն է, տարբեր ոլորտներում տարբեր բարեփոխումների իրականացումը, հանրային քննարկումների կազմակերպումը, առաջարկությունների ներակայացումը արդարադատության նախարարությանը և այլն»,-նշեց նա։

Ելույթներով հանդես եկան նաև ԻՀԱ-ի ՔՀԿ-ների զարգացման ծրագրի համակարգող/ իրավաբան,  ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հակակոռուպցիոն փորձագետ Արտյոմ Մեսրոպյանը և ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ Մարիամ Գալստյանը։

Ներկայացվեցին «Հակակոռուպցիոն  կոմիտեի մասին» օրենքի նախագիծը, դրա վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկություները, Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով 2019 թվականին կատարված աշխատանքները, 2019 թվականին կատարված աշխատանքների հանրային մշտադիտարկման արդյունքները։

ՔՀկ ՀՀ Արդարադատության նախարարություն

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին