Մոնղոլիայի հարավ-արևմուտքում 6.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Գրում է Russian.rt.com-ը;
Գրանցված երկրաշարժի մասին հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գեոֆիզիկական միասնական ծառայության Ալթայ-Սայանսկի մասնաճյուղը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 21:02-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը ունեցել է հյուսիսային լայնության 45.22 աստիճանի և արևելյան երկայնության 97.52 աստիճանի կոորդինատներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տուվայում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: