f

Անկախ

Մինչև ինքներս չապահովենք երկրում արտադրողականության բարձրացումը, մեծ խաբկանք է ակնկալել, որ ինչ-որ մեկը դրսից ներդրումներ կբերի. Տիգրան Ջրբաշյան


Ներդրումներ բերելու բանալին մեզ մոտ է, մեր տնտեսական որոշումների, քաղաքականության ոլորտում: Մինչև ինքներս չապահովենք արտադրողականության բարձրացումը, ակնկալել, որ ինչ-որ մեկը դրսից ներդրումներ կբերի, և մենք արտադրողականությունը կբարձրացնենք, կարծում եմ, մեծ խաբկանք է: Այս մասին «Տնտեսական անկումը շարունակվում է. ի՞նչ սպասել տարեվերջին» թեմայով քննարկմանը հայտարարեց «Ամերիա» խորհրդատվական ընկերության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

 

Նրա դիտարկմամբ՝ գլոբալ իրավիճակը Հայաստանի նման զարգացող երկրներում ներդրումներ գրավելու համար նպաստող չէ, քանի որ նման երկրներում երկարաժամկետ ներդրումների ներգրավման լուրջ խնդիր կա, և երբ «փորձում են տոկոսները, սղաճը և այլ ցուցանիշներ պահել կայունացման գրեթե զրոյական մակարդակի վրա, զոհում են սեփական երկրի արտահանման պոտենցիալը:

«Եվ քո ապրանքները միայն թանկանում են դրսի շուկաներում: Արդյունքում սպանում ես արտահանման պոտենցիալը, բայց միաժամանակ, դրա փոխարեն չես ստանում անհրաժեշտ ներդրումային բազա»,- ասաց Ջրբաշյանը՝ ընդգծելով, որ խոսքը ոչ միայն այս Կառավարության, կամ այս իշխանությունների մասին չէ, այլ ավելի երկարաժամկետ՝ մոտ 10-15 տարվա իրողությունների մասին:

«Երբ երկիրն ամբողջ Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում արտադրողականության առումով գտնվում է ամենավերջին տեղում, ակնկալել, որ այդ երկիր ներդրումներ կբերեն մեր սիրուն աչքերի և նրա համար, որ մեզ մոտ այդքան կայուն են փոխարժեքը, սղաճը և այլն, շատ մեծ խաբկանք է: Մենք առաջին հերթին մեր սեփական ուժերով պետք է լուծենք արտադրողականության խնդիր, պետք է ցույց տանք, որ կարող ենք ստեղծել ավելացված արժեք ավելի լավ, քան մեր մրցակիցները, դրանից հետո կարող ենք խոսել ներդրումների մասին»,-ասաց Տիգրան Ջրբաշյանը:

Տիգրան Ջրբաշյան ներդրումային ծրագրեր

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին