Դերասան Մակոլեյ Կալկինը Esquire ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում խոսել է փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի հետ իր հարաբերությունների մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Վերջին անգամ նա Ջեքսոնի հետ խոսել է, երբ 2005թ․ ցուցմունք էր տալիս դատարանում, այն ժամանակ երգչին մեղադրում էին 13-ամյա տղայի մանկապղծման մեջ: Ընդմիջման ժամանակ Ջեքսոնը և Կալկին գրկախառնվել էին:
«Նա ինձ հետ երբեք ոչինչ չի արել: Եվ ես կասկածելի ոչինչ չեմ տեսել: Ես ինչ-որ բան թաքցնելու պատճառ չունեմ», - ասում է այժմ Կալկինը:
Տանը միայնակ ֆիլմի աստղի խոսքերով՝ ինքն, անշուշտ, կպատմեր, եթե Մայքլ Ջեքսոնի կողմից անընդունելի վարքագծի ականատես լիներ:
Հիշեցնենք, որ արդեն հանգուցյալ Մայքլ Ջեքսոնի անվան շուրջ սկանդալը կրկին բռնկվեց 2019 թ.-ին ՝ «Լքելով Նևերլենդը» ֆիլմի թողարկումից հետո: Վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսները` Ջեյմս Սեյֆչակը և Ուեյդ Ռոբսոնը, նշել են, որ երգիչը սեռական շահագործման է ենթարկել իրենց, երբ երեխաներ են եղել:
Միջազգային փառատոններում և HBO հեռուստաալիքի եթերում պրեմիերայից հետո ֆիլմը հասարակության միանշանակ արձագանքին չարժանացավ: