f

Անկախ

Մոդելները տարբեր են, նպատակը մեկը՝ երկիրն ապահովել մարտունակ պահեստազորով. Տիգրան Աբրահամյանը՝ ՊՆ նախագծի մասին


Անկախը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է Պաշտպանության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված օրենքի նախագծին: Հոդվածը կարդացեք ստորև:

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որի համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները:

Ըստ նախագծի՝ հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ:

Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որոնք պատերազմի ժամանակ ի զորու կլինեն հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները:

Այն, որ մեր տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը լուրջ վերանայումներ է ենթադրում բոլոր ուղղություններով ուղղակի ակնհայտ է։ 2016 թվականի ապրիլյան պատերազմն ու Տավուշում այս տարվա հուլիսին ծավալված մարտական գործողությունները և դրանց վերլուծությունները մեզ ստիպում են պատրաստ լինելու տարբեր ճակատներով, տարբեր մասշտաբների ռազմական գործողությունների։ Սա նշանակում է, որ զինված ուժերի մարտունակության բարձրացմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումներին զուգահեռ կամ մեկ ամբողջության մեջ համաչափորեն մարտական պատրաստության անհրաժեշտ մակարդակ ապահովել նաև պահեստազորի համար։

Առաջարկվող նախագծի նախնական տեսքը ցույց է տալիս, որ սա պահեստազորի մարտունակության բարձրացման՝ վերջին տարիներին քննարկված մոդելներից մեկն է, որի ներդրման մեխանիզմները միայն ընդհանուր գծերով են սահմանված։ Ենթադրվում է, որ նախագծի հեղինակը, ի դեմս Պաշտպանության նախարարության, փորձում է հանրային քննարկումների միջոցով ամբողջացնել նախագիծը, ինչը հնարավորություն կտա առավել կարճ ժամկետում պահեստազորից մոբիլ, մարտունակ ռեզերվային ուժեր ստանալ։

Ճիշտ է՝ հայաստանյան օրենսդրությունը սահմանում է պահեստազորում գտնվող անձանց պարտականությունները ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, սակայն հանրային քննարկման դրված նախագիծն ընդլայնում է պահեստազորայինների, իսկ այս պարագայում, պայմանականորեն, աշխարհազորային անունը ստացած ստորաբաժանումների ներգրավվածությունը երկրի անվտանգային խնդիրներում։

Եթե սահմանենք այս նախագծի կամ այսօրինակ նախագծերի գլխավոր նպատակը, ապա գերխնդիրը՝ մարտունակ պահեստազորի ձևավորումն է, իսկ կոնկրետ այս նախագծի դեպքում՝ եղած պահեստազորից առավել մարտունակ ստորաբաժանումների ձևավորումը, որը հնարավորություն կտա երկրի համար սպառնալիք ստեղծող տարբեր իրավիճակներում, կարճ ժամկետում, արդյունավետ ռեզերվի միջոցով, սահմանի տարբեր ուղղություններում մարտական խնդիր լուծել։

Ըստ նախագծի, աշխարհազորի նպատակներն են հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողություններից Հայաստանի Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների իրականացմանն աջակցությունը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու տնտեսության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցությունը:

Աշխարհազորի կիրառումը ներառում է՝ մասնակցությունը ՀՀ սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը, պայքարը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ, մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը, զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը, քաղաքացիական պաշտպանության գործընթացին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհազորայինների գաղափարը գործելու է կամավոր սկզբունքով, ենթադրվում է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը համատարած համալրման խնդիր չի լուծի և որպես առաջնահերթություն կսահմանի պահեստազորայինների առողջական անհրաժեշտ վիճակը, գիտակցական և գաղափարապես պատրաստվածությունը։

Եթե նախկինում քննարկվող տարբերակներում կար նաև դրամային բավարարման սիմվոլիկ չափ, ապա այս պարագայում կարծում եմ, որ ֆինանսական գործոնը աշխարհազորայինում ընդգրկման պարագայում չպետք է առաջնահերթություն դիտվի։

Այլ բան է, որ կարելի է սահմանել սոցիալական, առողջապահական արտոնություններ, ինչու չէ՝ պետական կառավարման համակարգում տարբեր մրցույթների մասնակցության դեպքում աշխարհազորայինի կարգավիճակը բնական է, որ պետք է արտոնություն դիտվի։

Մեկ կարևոր հանգամանք էլ կա, որը լավ կլիներ, որպեսզի այս նախագծով կարգավորվեր, խոսքը, կամավորական միությունների մասին է։ Ենթադրվում է, որ կամավորական միությունների, կազմակերպությունների «ռազմական թևերը» պետք է ընդգրկել աշխարհազորայիններում, իսկ մնացած գործառույթներով ոչ միայն նախընտրելի է, այլ շատ կարևոր է ազատամարտիկների իրավունքներով զբաղվող կառույցների ակտիվ աշխատանքի շարունակումը։

Ոչ պակաս կարևոր է նաև ձևավորվող ստորաբաժանումների հրամանատարության ձևավորման հարցը։ Նախնական տարբերակով, պետական կառավարման համակարգում առանձին հաստիքներ են բացվելու, որոնք պահեստազորի սպաներով են համալրվելու և զբաղվելու են ինչպես ընթացիկ գործերով, այնպես էլ՝ արտաքին վտանգի պարագայում առաջնորդելու են ստորաբաժանումը։

Եթե կարճ ձևակերպենք, ապա միտքը, գաղափարը, նպատակը շատ ակտուալ է, անհրաժեշտություն, շատ կարևոր է ներդրվող մեխանիզմները ճիշտ սահմանել, միս ու արյուն տալ նախաձեռնությանը և շարժվել առաջ։ Միգուցե կարելի է պիլոտային ձևով մեկ մարզի կամ Երևան քաղաքի վարչական շրջաններից մեկում ձևավորել, այս ծավալների մեջ հասկանալ հնարավոր թերությունները, ապա ընթացիկ կարգավորումների, վերանայումների միջոցով ստանալ այնպիսի փաստաթուղթ, որը միանշանակ ընկալելի կլինի և´ քաղաքացու, և´ պետության համար։

Տիգրան Աբրահամյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին