«Аргументы и факты» պարբերականի փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ուրբաթ օրը իշխող բլոկին հայտնել է, որ որոշել է հրաժարական տալ։ Գրում է Gazeta.ru-ն։
Իրեն փոխարինող քաղաքական գործչի որոնման ընթացքում Աբեն կշարունակի պաշտոնավարել որպես կառավարության ղեկավար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքական գործչի պաշտոնանկության պատճառը նրա առողջական վիճակն է: Ըստ Ճապոնիայի հանրային հեռուստատեսության, վերջին շրջանում նա մի քանի անգամ հետազոտվել է հիվանդանոցում:
Լրատվամիջոցները հայտնել են, որ 65-ամյա քաղաքական գործիչը վատ է զգացել իր աշխատասենյակում: Նա ասել է, որ իրեն լավ է զգում և հետազոտություններ է անցնում ՝ համոզվելու համար, որ առողջական վիճակը նորմալ է: