f

Անկախ

Մեծ ափսոսանք ու զայրույթ եմ ապրում հետևելով համացանցում վարվող ակտիվ քննարկումներին՝ կապված Հենրիկ Մխիթարյանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին չմիանալուն


Մեծ ափսոսանք ու զայրույթ եմ ապրում հետևելով համացանցում վարվող ակտիվ քննարկումներին՝ կապված Հենրիկ Մխիթարյանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին չմիանալուն: Բանը հասել է նրան, որ հայկական ֆուտբոլի և ողջ հայության պարծանքի հասցեին գրվում են վիրավորական ու զրպարտիչ մեկնաբանություններ, հնչեցվում են նրա կողմից մեր ֆուտբոլին ու մեր հայրենիքին մատուցած ծառայությունների անուրանալի մեծ դերակատարությունը նսեմացնող հայտարարություններ:

Չիմանալով անգամ Հենոյի հավաքին չմիանալու պատճառների մասին, կարող եմ համոզված ու վստահ պնդել, որ նա կարող էր դա անել միայն շատ ծանրակշիռ դրդապատճառների կամ այդ մասնակցությունը անհնարինության աստիճանին համարժեք դարձնող հանգամանքների առկայության դեպքում: Եվ պետք է հիասթափեցնեմ այն պնդումների հեղինակներին, թե Հենոյի որոշման պատճառը կարող էր լինել իմ կամ այլոց հետ լավ կամ վատ հարաբերությունը, որովհետև Հենոյի հայրենասիրությունը շատ ավելի վեր է, քան այս կամ անձի հետ նրա հարաբերությունը: Եվ առհասարակ, նա իմ ճանաչած և բոլոր ժամանակների ամենահայրենասեր հայ ֆուտբոլիստներից մեկն է, ով ոչ մեկ անգամ է դա ապացուցել ինչպես դաշտում և այնպես էլ դրանից դուրս: Հասկանանք ու գնահատենք նաև, որ նա շատ հաճախ դա արել է՝ վտանգելով իր առողջությունն ու վեր կանգնելով նեղ անձնական շահերից: Հենոն եզակի այն հայրենասերներից է, ով գիտի բարեգործություն անել, ով գիտի բարեգործություն անել և շատ հաճախ անգամ դրա մասին չխոսել: Նա երբ պետք էր՝ Արցախում էր, երբ պետք՝ Հայաստանի որևէ մի սահմանամերձ գյուղում, մանկատանը, հիվանդանոցում, իր ժողովրդի ու իր զինվորի կողքին: Եվ նույնիսկ այն հանգամանքը, որ անձը, որը հենց այդ նույն օրերին ակտիվորեն ու բացահայտ հանդես էր գալիս Արցախի Հանրապետության և հայոց բանակի դեմ, իսկ այսօր զբաղեցնում է ՀՖՖ նախագահի աթոռը՝ չէր կարող Հենոյի համար պատճառ հանդիսանալ չմիանալու ազգային թիմին:

Կարծես թե ժամանակակից հայ սորոսականների վարկաբեկման թիրախում են հայտնվել ոչ միայն Արցախի գոյամարտի և առհասարակ մեր հաղթանակած բանակի հերոսները, այլ նաև ցանկացած, այդ թվում սպորտի բնագավառի մեր ազգային պարծանքները՝ Արթուր Ալեքսանյան, Ռոման Ամոյան, այժմ նաև Հենրիկ Մխիթարյան ... մինչև ու՞ր, մինչև ե՞րբ:

Համոզված եմ, որ անկախ ՀՖՖ ղեկավարության կողմից Հենրիկ Մխիթարյանի առաջիկա հավաքից բացակայելու լուրի ոչ կոմպետենտ, կամ որ շատ ավելի վատ է՝ միտումնավոր լղոզված ներկայացնելու հանգամանքից և անկախ նրանից, որ լուրը համացանցում բացասական նոտայով ակտիվ հրահրողներից էին նաև որոշ ՀՖՖ աշխատակիցներ և ՀՖՖ ներկայիս ղեկավարության որոշ ընկերներ՝ միևնունն է, մենք բոլորս դեռևս երկար (իմ կարծիքով առնվազն 5-6 տարի) ենք վայելելու Հենոյի գեղեցիկ խաղը լավագույն Եվրոպական ակումբներում, դեռևս շատ ՀՖՖ ներկայիս անբարտավան ղեկավար աշխատակիցներ կճանապարհվեն նրա կողմից, և որ ամենակարևորն է, համոզված եմ, որ դեռևս բազմաթիվ անգամներ ենք տեսնելու մեր սիրելի Հենոյին ավագի թևկապով մեր սիրելի ազգային հավաքականի հաղթանակները առաջնորդելիս:

Կոչ եմ անում և խնդրում բոլոր իմ համախոհներին և հայկական ֆուտբոլի բոլոր ազնիվ երկրպագուներին աջակցել Հենրիկ Մխիթարյանին:

Պատկերը կարող է պարունակել. 1 հոգի, text that says 'adidas 18'

Ռուբեն Հայրապետյան ՖԲ Գրառում Հենրիխ Մխիթարյան ֆուտբոլ Սպորտ Հայաստան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Հեռացե՛ք և թո՛ղ գա այն համարձակ մեկը, ով կարող է ավերակաց թագավորել․ Աստղիկ Ավետիսյան
Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ և քաղաք է անցնում Ադրբեջանին․ Վահրամ Միրաքյան
Ջո  Բայդենը կոչով է  հանդես   եկել
Թուրքիայում մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 7000 դեպք է հայտնաբերվել
 Արևմուտքը չի կարող միայնակ  կառավարել  աշխարհը․ Լավրով
ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսի  շուրջ  ստեղծված  իրավիճակի վրա  պատվաստանյութերի ազդեցությունը
Մենք պետություն ունե՞նք, ինչո՞ւ է մեր քաղաքացին միայնակ թշնամու դեմ. Թագուհի Թովմասյան
Bloomberg  գործակալությունը  կազմել է աշխարհի ամենահարուստ մարդկանց  վարկանիշը
Ալիևը Ղարաբաղում քրիստոնեական եկեղեցիներն Ադրբեջանի պատմական ժառանգություն է անվանել
Դա էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության անբաժան մաս է. Թաթոյանն արձագանքել է Ադրբեջանի դատախազությանը
Մեր գերիներին վերադարձնելու և մեր անհայտ կորածներին փնտրելու համար` Կարմիր Խաչին վճարում է Պուտինը
«Նա ապրեց ժպիտով ու առանց ֆալշ նոտայի». ընկերները՝ Ռիտա Սարգսյանի մասին
ՖԵՅՔԻԶՄ. Ահա , «Իմ քայլի», ավելի ճիշտ, նրա առաջնորդի իրական գաղափարախոսությունը
ԱԺ խորհրդի նիստին որոշվեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու միջնորդություն ուղարկել Սահմանադրական դատարան
ՀԱՐՑ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ...
Կորոնավիրուսի տարածման ցուցանիշով Վրաստանն  աշխարհում առաջին տեղում է հայտնվել
«Ռոման» կերկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
ԱՄՆ-ն  նախատեսում է Թուրքիայում ամրապնդել «ժողովրդավարական արժեքները»
Գիտնականները կորոնավիրուսի մեկ այլ վաղ ախտանիշ են անվանել
Պուտինը հորդորել է մի կողմ թողնել միջազգային տարաձայնությունները և առաջ շարժվել
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 59 միլիոնը
Ինչո՞ւ այդ ոստիկանական ուժերը Արցախում չեն, չեն ապահովում մարդկանց տարհանումները, ինչու են մարդկանց մեն մենակ թողնում ադրբեջանցիների դեմ
Լուկաշենկոն պատմել է, թե ինչպես կարելի է իրեն  հեռացնել իշխանությունից
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1895 փախստական
ԱԺ խորհուրդը քննարկում է Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու հարցը
Ավելին
Ավելին