f

Անկախ

ՀԷԿ-երը շարունակում են ոչնչացնել մեր գետերը․ տեսանյութ. ՀԲՃ


Փոքր ՀԷԿ-երը նախկինի նման շարունակում են չորացնել Հայաստանի գետերն ու ոչնչացնել կենսաբազմազանությունը։ Ուղղակի դիտեք մեզ ուղարկած ահազանգի կադրերն ու կհամոզվեք, որ ձևական ու դրվագային փոփոխություններ անելով խնդիրները հնարավոր չէ լուծել։ Նույնիսկ կարևոր չէ, թե ովքեր են այս հիդրոէլեկտրակայանները շահագործող ընկերությունները, քանի որ ջրասակավ ժամանակահատվածում սա կրում է համատարած բնույթ՝ ինչպես և նախկինում էր։ Կան հարյուրավոր արձանագրված փաստեր վերջին 10 տարվա ընթացքում։

Այս տեսագրություններն արվել են հեռախոսով 2020թ-ի օգոստոսին, Արփա և Սառնակունք (Որոտանի վտակ) գետերի հովիտներում, ՀԲՃ-ի աջակիցների կողմից։ Ահազանգը չենք փոխանցում որևէ պետական կառույցի, քանի որ անիմաստ ենք համարում մասնավոր դեպքերի հետևից գնալն ու ինչ-որ ծիծաղելի տուգանքներ գրելը։ Խնդիրն ունի համակարգային լուծման կարիք, իսկ դրա համար անհրաժեշտ է ցանկություն, կամք, գիտելիք ու մասնագետներին լսելու ունակություն։

Ակնհայտ է, որ 2018թ-ի մայիսից հետո այս ոլորտը կարգավորելու ուղղությամբ արված փոփոխությունները խիստ անբավարար են ու գետային էկոհամակարգերը շարունակում են հայտնվել աղետալի վիճակում։ Փոքր ՀԷԿ-երի ջրառի կետերում ջրաչափեր տեղադրելու պահանջն ու իրականացումը ներկայացվում էր որպես լուծում և մեծ ձեռքբերում, բայց իրականում դա ոչ միայն այդպես չէ, այլ շատ դեպքերում տնտեսվարողներին հնարավորություն է տալիս հեշտությամբ ամբողջովին ջրազրկել գետերը կամ չպահպանել ջրօգտագործման թույլտվություններով սահմանված առանց այն էլ հակաէկոլոգիական բնապահպանական թողքը։

Այս հոդվածում չենք ներկայացնի բոլոր մասնագիտական նրբությունները, այլ կհորդորենք պետական լիազոր մարմիններին կամք դրսևորել ու լուրջ մասնագիտական քննարկումներից հետո գտնել այս և մնացած էկոլոգիական խնդիրների լուծման իրական ճանապարհները։

Իմիտացիոն գործողություններ անելու ժամկետները վաղուց սպառված են։

Գլխավոր նկարում Արփա գետն է, որն ամբողջովին չորացել է ՓՀԷԿ-ի գործունեության արդյունքում։

Հայկական բնապահպանական ճակատ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին