Եթե ԲՀԿ առաջնորդին թվում է, որ ինքը վերջնականապես փրկվեց, ապա չարաչար սխալվում է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:
Նա, մասնավրապես, նշել է.
«Ես ձեր ցավը տանեմ, եթե մեր ժողովուրդն ուզում ա, համապատասխան՝ իրա… հա… ցավն էլ տանեմ…
Արդեն պարզ դարձավ, որ ՍԴ-ն անօրինական ձեւով սեփականաշնորհելու եւ «բուդկա» դարձնելու «օրենքը» չի գնա նույն ՍԴ։ Խորհրդարանական ընդդիմությունը չի դիմի ՍԴ։
Թող ների ինձ Էդմոն Մարուքյանը, արդյոք ԲՀԿ-ն չփրկե՞ց «Լուսավոր Հայաստանին», չմիանալով նախաձեռնությանը։ Հուսով եմ, որ սխալվում եմ։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին ու նրա «ժողովրդի ցավը տանող» առաջնորդին (հիշեցի 2015թ․ ՀՀԿ ակտիվի ժողովը), ապա եթե նրան թվում է, որ ինքը վերջնականապես փրկվեց, ապա չարաչար սխալվում է։ Միակ հարցը ժամանակի եւ այդ ընթացքում, անհրաժեշտության դեպքում, վարչապետի կողմից օգտագործվելու մեջ է»: