f

Անկախ

«Ինձ համար հատկապես կարևոր են միջազգային մեկնարկները»


Հայաստանի դահուկավազքի մեծահասակների 2020 թվականի առաջնության հաղթող Միքայել Միքայելյանը պատրաստվում է միջազգային  մեկնարկների:

Անկախի հետ զրույցում, հայ մարզիկը, խոսելով տեղական առաջնությունում առկա մրցակցության, տոնած հաղթանակի,  մասին, նշում է, որ իր համար   կարևոր են միջազգային ստուգատեսերը:

-Ինձ համար առանձնակի նշանակություն ունեն միջազգային մեկնարկները (աշխարհի առաջնություն, աշխարհի գավաթի խաղարկության փուլեր), որոնց պատրաստվում եմ մեծ պատասխանատվությամբ ու առանձնակի ջանասիրությամբ: Առաջնության ժամանակ մրցակցություն կար սկսնակ մարզիկների մեջ. ես և հավաքականի  մարզիկ, իմ ընկեր Թադևոս Պողոսյանը դուրս ենք այդ մարցակցությունից: Մենք միասին ենք մարզվում և մեզ համար տեղական մրցումներում մրցակիցներ չկան: Տարիներ առաջ, երբ նոր էի մուտք գործում ասպարեզ, առաջնությունները փորձի ձեռքբերման, ինքնադրսևորման հիանալի հնարավորություն էին ընձեռում, քանի որ չունեի մրցակցական փորձ, այժմ, կարծես, լավ մարզում լինեն: Այդ է պատճառը, որ հատուկ չեմ պատրաստվում տեղական առաջնություններին:  

-Այս տարի ձյան պակաս է նկատվում: Մարզումային գործընթացին, մրցաշարերի անցկացմանը չե՞ն խանգարում ոչ այնքան բարենպաստ պայմանները:

-Ոչ մի կերպ չեն խանգարում, քանի որ ընտանիքով առաջին իսկ եկած ձյան հետ պատրաստում ենք դահուկուղին, ծեծում այն, սակավ  վայրերում ձյուն լցնում և այլն: Մինչ Հայաստանի առաջնության մեկնարկը, ամեն բան իդեալական պատարստ է լինում: Ցանկանում եմ անպայման նշել, որ  մեծապես կարևորում ու գնահատում եմ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կատարած ահռելի աշխատանքը, ինչու չէ, չարչարանքն ու սրտացավությունը: Նկատելի է, որ տարեցտարի բարձրանում է նաև առաջնությունների անցկացման մակարդակը:

Աշոցքը հրաշալի հնարավորություններ է ընձեռում տուրիզմի, ձմեռային մարզաձևերի զարգացման համար: Ի՞նչ եք կարծում, այս պարագայում մարզաձևով զբաղվողներևի թիվը կավելանա՞:

-Աշոցքը, իրավամբ կարող է դառնալ զբոսաշրջության գոտի: Առաջին հավակնորդներից է, որովհետև այն պայմանները, որ ստեղծում են զբոսաշրջիկներին ներգրավելու համար, այստեղ արդեն կան, պարզապես հարկավոր  է ճիշտ աշխատել: Բարձրակարգ մասնագետներ շատ կան, որ կարող են խորհուրդներով օգնել ու աջակցել:

Պրոֆեսիոնալ մակարդակով մարզվողների թիվը բնականաբար շատ արագ կաճի: Նշեմ, որ Գյումրիում գործում է ձմեռային մարզաձևերի մարզադպրոց, որ, սակայն, ոչ այնքան սրտացավ և բնագավառին քաջատեղյակ մարդիկ են ղեկավարում:  Այդ ամենի ճիշտ և նպատակային օգտագործումը էլ ավելի կնպաստի դահուկային սպորտի զարգացմանը: Հարկավոր է հեղափոխություն մեր սպորտում, միայն ադ ամենի առկայության պայմաններում հնարավոր կլինի խոսել մարզաձևի զարգացման և պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվողների թվի ավելացման մասին:

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Փետրվարի 12-ին մեկնելու եմ Շվեդիա՝ մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկության փուլին, այնուհետև Գերմանիայում պետք է մասնակցեմ մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը:

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա դահուկասպորտ Միքայել Միքայելյան Աշոցք Խմբագրի ընտրանի հարցազրույց Հայաստանի առաջնություն

Այլ հոդվածներ հեղինակից

Կապանում 17-ամյա աղջկա մոտ կեղծ ռուսական թղթադրամներ են հայտնաբերվել
3 խոշոր խախտում՝ հանրաքվեի հարցում
25 թեկնածու 1 մանդատի համար. Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ
Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքների» հակառակ կողմը
Սպանություն Արմավիրի մարզում. կասկածյալը նախկին ոստիկան է
Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար. Antifake.am
Քլինթոնը Թրամփին  Պուտինի  խամաճիկ է անվանել
Մակրոնը Եվրոպայի համար նոր միգրացիոն ճգնաժամ է կանխատեսել
Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն կարողանա օգտագործել SussexRoyal ապրանքանիշը
Եկատերինբուրգում կկայանա գեղեցկության առաջնություն, որին կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը
Սկորսեզեն նամակ է գրել «Մակաբույծներ» ֆիլմի ռեժիսորին
Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է. Փաշինյան
Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել
Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն ընդունվեց ամենաջերմ ու անվերջ ծափահարություններով
Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացելԱննա Կուլի անվան միջազգային մրցույթում
Արդ, կոչ ենք ուղղում Ձեզ, պարոն Վարչապետ, սկսել հրապարակային երկխոսություն Սահմանադրական դատարանի անդամների հետ:
Չինաստանում կորոնավիրուսից ավելի քան 2,3 հազար մարդ է մահացել
«Մաս չկազմել բռնապետական ռեժիմի հաստատման գործընթացին»․ «Վերնատուն» ակումբ
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացրել են Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ
Սրա տակ դրված են անձնական բարդույթներ և ոչնչություն լինելու գիտակցման հետևանքներ:
ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ
Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է. ռուսական կողմում կուտակված է 335 բեռնատար
«Ժողովուրդ». Մարզերում հանրաքվեի քարոզարշավը կհամակարգեն մարզպետները եւ այդ տարածքից ընտրված պատգամավորները
ՀՆԱ-ին սպասելիս
Ավելին
Ավելին