Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, 43-ամյա արգենտինացի Սանտյագո Սոլարին կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը:
ArmSport.am-ի հաղորդմամբ ՀՖՖ-ն բանակցություններ է վարում մի քանի մասնագետների հետ, և «Ռեալի» նախկին գլխավոր մարզչի անունը ամենահավանական թեկնածուների թվում է:
Հայաստանի հավաքականը մարտի 26-ին արտագնա ընկերական խաղում ուժերը կչափի Ուզբեկստանի, իսկ մարտի 30-ին` Ղազախստանի հավաքականի հետ:
Ամենայն հավանականությամբ, հավաքականի նոր մարզչի նշանակումը կկայանա մինչ այդ:
Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտարարեց Աբրահամ Խաշմանյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու մասին: