f

Անկախ

2020-ի ընթացքում ՀՀ և ԱՀ զինված ուժերում գրանցվել է 10 զոհ և 5 վիրավոր. զոհերը չեն եղել հակառակորդի կրակոցի հետևանքով


Այսօր՝ փետրվարի 12-ին, հաղորդագրություն տարածվեց Արցախում 2 զինծառայողի մահվան մասին: Նշված երկու դեպքը ներառյալ՝ այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում գրանցվել է 10 զոհ և 5 վիրավոր: Ընդ որում, 10 զոհերը չեն եղել հակառակորդի կրակոցի հետևանքով: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ մահացության դեպքերը եղել են կամ հիվանդության հետևանքով (2 դեպք), կամ դժբախտ պատահարի հետևանքով (4 դեպք), կամ ինքնասպանություն է գրանցվել (1 դեպք), կամ էլ՝ դեռևս չպարզված հանգամանքներում (3 դեպք):

Ստորև ներկայացվում է ՀՀ և ԱՀ զինված ուժերում գրանցված մահերի ժամանակագրությունը.

Հենց տարեսկզբին՝ հունվարի 1-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության հետևանքով մահացել էր 2000թ. ծնված Արտյոմ Արթուրի Ղազարյանը:

5 օր անց՝ հունվարի 6-ին արդեն ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն հատկացված հրազենից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:

Որոշակի դադարից հետո՝ հունվարի 21-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը:

Հունվարի 30-ին հաղորդագրություն տարածվեց, որ ՊԲ բանակային ուսումնական կենտրոնի զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Վահրամ Մկրտիչի Ավագյանը: Այս դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը:

Փետրվարի 7-ին ՀՀ Սյունիքի մարզում զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ էին մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել էր ձնահյուսի տակ մնացած 3  պայմանագրային զինծառայողի՝ շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի, կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի և կրտսեր սերժանտ Նվեր Տիգրանի Շահբազյանի դիերը: Փրկարարներին հաջողվել էր ձնահյուսից դուրս բերել պայմանագրային զինծառայող, շարքային Համլետ Գրենիկի Միրզոյանին:

Փետրվարի 9-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ էր եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը:

Իսկ այսօր՝ փետրվարի 12-ին ՊԲ տարբեր՝ հարավային և հարավ-արևելյան ուղղություններով տեղակայված զորամասերում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էին ստացել զինծառայողներ, 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը և 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերում և ԱՀ պաշտպանության բանակում 2019 թվականի ընթացքում արձանագրվել էր 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա և 8 սպա: 49 զինծառայողներից 20-ի մահվան դեպքերը կապված են եղել զինվորական ծառայություն անցնելու հետ, 29-ինը՝ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում: 

2020 թ.-ին 10 զոհերից բացի, գրանցվել է նաև 5 վիրավորման դեպք, որոնց հետևանքով 3 զինծառայողի վիճակը գնահատվել է ծանր:

Մասնավորապես, հունվարի 15-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը: Նրա առողջական վիճակը գնահատվել էր ծանր:

Հունվարի 24-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվել էր ծանր:

Հունվարի 28-ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը նույնպես գնահատվել էր ծանր:

Փետրվարի 3-ին ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, թեթև հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արթուր Տիգրանի Դալաքյանը:

ՊՆ Սպանություն Արցախ

Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Ավելին
Ավելին