f

Անկախ

«Արսեն Թորոսյանի խղճին է 1120 մահ, բայց լայն ժպիտով կարողանում է գնալ և վայելել հանգիստը». Մանթաշյան


Մարդ, ում խղճին է 1120 մահ, լայն ժպիտով կարողանում է գնալ եւ վայելել հանգիստ, այն դեպքում, երբ այս մարդը պետք է արդեն մի քանի ամիս առաջվանից արեւը եւ պարզ երկինքը տեսներ ճաղավանդակների հետեւից նորմալ իշխանության պայմաններում: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին, Հայելի ակումբում ասաց «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը` խոսելով ԱՆ Արսեն Թորոսյանի արձակուրդ մեկնելու մասին:

Նա նշում է, որ նման պայմաններուն վերջինիս արձակուրդ տրամադրելը եւս  սխալ քայլ էր:

«Ինչ վերաբերում է խեղկատակների իշխանությանը, ցանկացած ձախողման համար չի կարող լինել այլ պատասխանատու, բացի  Նիկոլ Փաշինյանից, մնացած բոլոր թեւի պաշտոնյաները ընդհամենը հանցակիցներ են»,- ասաց նա:

Նարեկ Մանթաշյանը նշում է, որ  մինչեւ այսօր,  բազմաթիվ անգամներ իշխանական քարողչամեքենան  մեր ժողովրդին   փորձում էր կորոնավիրուսը ներկահացնել որպես պատերազմ. «Եթե սա առողջապահական պատերազմ է հիվանդության դեմ, հետեւաբար առողջապահության նախարարը ի պաշտոնե դառնում է զինվորական շտաբի պետ եւ պատերազմի ամենաթեժ պահին երկրի գերագույն գլխավոր հրամանատարը ստորագրում է արձակուրդ հրաման նախարարին արձակուրդ  ուղարկելու, այստեղ ցինիզմը ոչ միայն Արսեն Թորոսյանի արձակուրդ ուզելն է նաեւ նրան դա տրամադրելն է: Մարդ ում խղճին է 1120 մահ, լայն ժպիտով կարողանում է գնալ եւ վայելել հանգիստ, այն դեպքում, երբ այս մարդը պետք է արդեն մի քանի ամիս առաջվանից արեւը եւ պարզ երկինքը տեսներ ճաղավանդակների ետեւից նորմալ իշխանության պայմաններում»,- ասաց  Մանթաշյանը:

 Նա անդրադարձավ նաեւ ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանի գործունեությանը, հիշեցնելով նրա կենսագրությունից մի հատված ինչը վերջինիս գործունեության արտացոլումն է:

«Արայիկ Հարություննյանը եղել է հայ-թուրքական մերձեցման հանձնաժողովի ակտիվիստ երիտասարդական թեւում: Այն, որ մենք այսօր բազմիցս շշեշտում ենք, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները պանթուրքիզմի ծրագրի մի  մասնիկն  են եւ Հայաստանում դա փորձում են իրականացնել, հենց դրա վառ օրինակներից մեկն էլ այդ նախարարն է, ում տեղը ես վստահ եմ` աղբամանն է»,- ասաց Մանթաշյանն ու հավելեց, որ ի վերջո մենք հասնելու ենք այս կառավարության իշխանափոխությանը, քանի որ ըստ նրա` այսօր մեր երկիրը գնում է դեպի  կործանման:

 «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը խոսեց նաեւ արտաքին տնտեսական հարաբերությունների եւ պետական պարտքի մասին`ասելով, որ 2008 թվականին  ՀՀ պետական պարտքը հնա-ի ընդամենը 14.6 տոկոսն  էր.«2020 թվականին  տարբեր կարգախոսներով իշխանության եկածները  գրչի մեկ հարվածով փոխեցին օրենքը եւ հնա, պետական պարտք հարաբերակցությունը 60  տոկոսից  թույլատրելին բարձրացնելու շեմը փոխեցին եւ այս տարվա եւս 1.2 մլրդ-ով ավելացրին մեր պետական պարտքը: Երբ 2008 թվականին 1998-ի համեմատությամբ մեր բյուջեն շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի աճել էր 10 անգամ` 300 մլն դոլարից դառնալով 3 մլրդ, այդ  թվում բազմապատիկ անգամներ մեծացնելով հնա-ն, մենք 2008 թվականից մինչ այսօր պետբյուջեյի տեսանելի աճ չունենք, այլ ունենք միայն պետական պարտքի աճ»,- ասաց նա:

Մանթաշյանը կարծում է, որ տնտեսական այս ճգնաժամի պատճառը միայն կորոնավարակով չէ պայմանավորված,  կորոնավիրուսը իշխանության եկածների ձախողումների քողարկման միջոց է ընդամենը:

Արսեն Թորոսյան Նարեկ Մանթաշյան

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին