Մարտի 1-ի զոհերի հիշատակը շահարկելը դարձել է «թավշյա» ուժերի և իրենց սատարողների տարբերանշանը: Նրանք «ցավ» են ապրում մարտի 1-ի զոհերի համար, որը արտահատվում է մահը քաղաքականացնելով և այդ երևույթից ֆինանսական և էմոցիոնալ դիվիդենտներ հավաքելով, առանց իրական մեղավորին դատելու:
Սակայն 2020 թվականի մարտից մինչ այսօր տեղի ունեցող իրադարձությունների և «արտակարգ դրության» արդյունքում մահացավ 1100-ից ավելի մարդ ու դա ընկալվում է, որպես «բնական երևույթ»: Իրականում, այդ մահերը ունեն իրենց մեղավորերը, որոնցից թիվ 1-ը առողջապահության գործող նախարարն է:
Բայց գործող իշխանություններին ձեռք չի տալիս այս ամենի իրական մեղավորներին գտնել... դրա փոխարեն, նրանք զբաղված են շքանշաններ շնորհելով և հուշարձաններ բացելով, որպեսզի թեման ցրեն: Եթե Երևանում դրվի հուշարձան` նվիրված մարտի 1-ի զոհերի հիշատակին, ապա արդար կլինի, եթե դրվի նաև կորոնավիրուսի զոհերի հիշատակի հուշարձան, որի նախնական տեսքը պտկերված է նկարում:
Հուշարձանի այս «տեսքը» նրա համար է, որ մարդիկ ամեն անգամ տեսնելուց հիշեն, որ հանցագործներին իշխանության բերելու հետևանքը լինելու են զոհերը...