f

Անկախ

Արդյոք «Լիդիան Սիքյուրիթի» ՍՊԸ-ն ունի պահնորդական լիցենզիա. ՀԲՃ


Սույն թվականի հունիսի 30-ին բռնի գործողություններ հրահրելով Լիդիան Արմենիա ընկերությունն Ամուլսարի տարածք բերեց նոր պահնորդական ընկերություն՝ «Հատուկ անվտանգության ծառայությանը», որի գործունեության օրինականության հետ կապված հարցերը վերջին երկու ամսում պարզ են դարձել ոլորտը կարգավորող մարմին՝ ՀՀ ոստիկանություն ուղարկված հարցումների արդյունքում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական քաղաքացիական նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նախ, պարզ է դարձել, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն 2017թ․ սեպտեմբերի 25-ին իրեն տրամադրված ՄՊԳ 47 լիցենզիայով քաղաքացիական զենք ու փամփուշտներ պահելու ու օգտագործելու թույլտվություն չունի, մինչդեռ Ամուլսարի տարածքում առաջին անգամ այս ընկերության ներկայացուցիչները հայտնվել են ինքնաձիգ զենքով, այնուհետև կրել են մահակներ։ Ծառայության անցնելու առաջին իսկ օրվանից տեղացիների, Ամուլսարի պահապանների ու Ջերմուկի մայրուղով անցնող մարդկանց համար մեծ խնդիր էր Լիդիանի վարձկանների կողմից զենք կրելու հարցը։ Ընկերության տնօրեն Ա․ Դանիելյանը հուլիսի 1-ին Թեհմինե Ենոքյանի՝ զենք կրելու հետ կապված հարցին պատասխանել էր, որ «ըստ իրավիճակի կորոշեն՝ զենք կրեն, թե ոչ»։ Ակնհայտ է, որ ընկերության տնօրենը օրենքի կոպիտ խախտում է թույլ տվել՝ իրենց վերագրելով ընկերության աշխատակիցների կողմից զենք կրելու որոշման իրավունքը, իսկ ողջ ընկերությունը պարզապես խախտել է իրեն տրամադրված պահնորդական լիցենզիայի պայմանները։ ՀՀ ոստիկանությունը դիմել է Թիկնապահական ու պահնորդական լիցենզավորման հանձնաժողովին՝ առաջարկով, որ կասեցվի «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ պահնորդական լիցենզիայի գործունեությունը։

Այնուհետև պարզ է դարձել, որ «Հատուկ անվտանգության ծառայության» 68 աշխատակիցներից միայն 18-ն ունի պահնորդական մասնագիտական որակավորում, մինչդեռ մնացած 50-ը նոր են սկսել նման դասընթացներ։ Այս մասին հայտնի է դարձել ԱԺ պատգամավորին ոստիկանության տված պատասխանից։ Հայտնի չէ, թե երբ են Ամուլսարում ագրեսիվ վարքագիծ դրսևորած աշխատակիցները սկսել պահնորդական դասընթացներ անցնել, սակայն փաստ է, որ վերջին երկու ամիսներին Լիդիանը Ամուլսարի տարածք է բերել մարդկանց, որոնց գերակշիռ մեծամասնությունը պահնորդական որակավորում չունի, իսկ վկայական ունեցողների նկատմամբ ՀՀ ոստիկանությունում գործող թիկնապահի ու պահնորդի որակավորման ստուգման հանձնաժողովը որակավորման ստուգում չի անցկացրել։

Այս ընկերության գործունեության հետ կապված Հայկական բնապահպանական ճակատը պարզել է նաև հարկային պարտավորություններին առնչվող խախտումներ, որոնց այս հաղորդագրությամբ չենք անդրադառնա։

Հայտնի է նաև, որ օգոստոսի 3-ին Լիդիան Արմենիա ընկերության փաստաբան Ինգա Անդրանիկի Սարաֆյանը Պետռեգիստրում գրանցել է նոր՝ «Լիդիան Սիքյուրիթի» ընկերությունը։ Ընկերության անվանումից պարզ է, որ սա պահակային կամ պահնորդական գործունեության նպատակ ունեցող ընկերություն է։ Լուրեր են պտտվում, որ Լիդիանը պատրաստվում է մոտ ժամանակներս նորից փոխել իրեն պահնորդական ծառայություններ մատուցողներին և տարածք բերել այս նոր՝ իր հետ փոխկապակցված ընկերությանը։

Նախքան ընկերությունը փորձի Ամուլսարի տարածք բերել մի քանի շաբաթ առաջ գրանցված պահնորդական ընկերությանը, նախ պետք է պարզել՝ արդյո՞ք այս ընկերությունն ունի օրենքով պահանջվող լիցենզիա և արդյո՞ք այս «Լիդիան Սիքյուրիթիի» աշխատողներն ունեն համապատասխան որակավորում։ Եթե պարզվի, ինչը ժամանակի սղության պատճառով շատ հավանական է, որ Լիդիան ընկերությունը տարածք է բերում այս նախապայմաններին չհամապատասխանող մարդկանց, ապա հերթական անգամ կփաստվի Լիդիանի հակաօրինական ու սադրիչ մտադրությունը, ինչի փորձն արդեն կա՝ «Հատուկ անվտանգության ծառայության» գործունեությամբ։

Հավելենք նաև, որ հաշվի առնելով հանքահեն այս ընկերության գործելաոճը, հուլիսի ամսին զինված մարդկանց Ամուլսար բերելը, հրամայական է դառնում հանրային պահանջը ՀՀ ոստիկանությանը, որ այն «Լիդիան Սիքյուրիթիի» լիցենզավորման գործընթացն իրականացնի ամենայն աչալրջությամբ, որևէ կերպ չտա զենքի պահելու ու օգտագործելու թույլտվություն, ինչպես նաև քննի շահերի բախման հնարավորությունը։ Լիդիանը մի քանի անգամ հայտարարություններ է արել, որ վերջին երկու տարվա ընթացքում իր գույքի հետ կապված խնդիրներ է արձանագրել ու անուղղակիորեն մեղադրել է Ամուլսարի պահապաններին հնարավոր գողության ու վանդալիզմի մեջ, ինչը հերյուրանք է, քանի որ Լիդիանի գույքը մշտապես գտնվել է պահնորդական ընկերությունների ու տեսանկարահանող սարքերի հսկողության ներքո։

Մինչ այդ, օգոստոսի 30-ի լույսի 31-ի գիշերը Ամուլսարի պահապանները հերթական անգամ հայտարարություն են արել, որ սարի պահպանությունը շարունակվում է խաղաղ դիմադրությամբ, և որևէ հանքարդյունաբերական գործունեություն, բռնության որևէ սադրանք իրենք տարածքում թույլ չեն տալու։

Լիդիան Արմենիա Հայկական բնապահպանական ճակատ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին