f

Անկախ

Հայ-թուրքական աղմկահարույց ձեռնարկի համահեղինակին ՀՅԴ-ն հեռացրել է կուսակցությունից


Անկախ-ի տեղեկություններով՝ օրերս ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ՀՅԴ անդամ Նվարդ Մանասյանին հեռացրել է կուսակցությունից:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում տեղի ունեցած հանրակրթական առարկայական չափորոշիչների քննարկումների շրջանակներում հանրության առավել լայն շրջանակներին հայտնի դարձան մի շարք իրողություններ:

Պարզվեց, որ «Հայոց  պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, ԱԺ իմքայլական պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Սոս Ավետիսյանը (Սորոսի հայաստանյան գրասենյակի նախկին աշխատակից) և այլք «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» բազմափուլ ծրագրի շրջանակներում,  Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի ակտիվ ներգրավվածությամբ և մի շարք թուրք մասնագետների հետ համատեղ  2017 թ. անգլերենով հրատարակել, իսկ 2019 թ. վերահրատարակել են “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») աղմկահարույց ձեռնարկը:

Հիմնական նպատակը, ինչպես նշված է Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի մեջ, երկու երկրների պատմության դասագրքերում թշնամու կերպարներին մարտահրավեր նետելն է։

Մի շարք գիտական հաստատությունների ղեկավարներ, ներկայացնելով ձեռնարկում տեղ գտած հակահայկական դրույթները, թուրքերի հետ նման հրատարակություն կազմելու համար խստորեն դատապարտեցին հայկական կողմին:

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանն իր հարցազրույցներում փաստել է, որ այդ ձեռնարկում տեղ գտած դրույթների տակ հայ հեղինակների ստորագրությունը պարզապես դավաճանական քայլ է: Պատմաբանը նաև առանձին հեղինակային տեսանյութ է հրապարակել ՝ մանրամասն ներկայացնելով հիշյալ ձեռնարկի հակահայ ողջ խճապատկերը:Մովսիսյանը, մասնավորապես, ցույց է տվել, որ հայ և թուրք հեղինակները միասնաբար քննադատել են «Հայոց պատմության» դասագրքերում Ապրիլյան քառօրյան որպես հայ ժողովրդի համախմբման, ինքնակազմակերպման, հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրվելու և զինվորի ու բանակի կողքին կանգնելու վառ դրսևորում ներկայացնելու փաստը և այդ ամենը համարել «միլիտարիզմի գաղափարախոսության» դրսևորում պատմության դասագրքերում:

Աղմկահարույց ձեռնարկի մեկ այլ դրվագում էլ հայ հեղինակները Մելքոնյանի, Գևորգյանի և ուրիշների համահեղինակությամբ դասագրքի 157-րդ էջի դրվագը նկարագրելիս այնտեղ գործածված Հայկական լեռնաշխարհ տերմինի փոխարեն օգտագործել են «Կովկաս և Անատոլիա» կեղծ, գիտական հենքից զուրկ հակահայ եզրույթը կամ թուրքաբանությունը (էջ 52):

Վերոհիշյալ ձեռնարկի համահեղինակներից մեկն էլ հենց արդեն նախկին դաշնակցական Նվարդ Մանասյանն է, որի այսպիսի խնդրահարույց գործունեությունը, փաստորեն, չի հանդուրժել ՀՅԴ Հայաստանի կառույցը՝ հեռացնելով վերջինիս կուսակցության շարքերից:

Նվարդ Մանասյան ՀՅԴ կրթական չափորոշիչներ հանրակրթություն խմբագրի ընտրանի

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին