f

Անկախ

Դուխով իշխանությունն անզոր է լուծել Արամի 23-ի հարցը․ «Էյ Էմ Սի»-ն ավելի դուխով է


Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը, որը պատկանում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին և որն ավելի քան մեկ տարի է գտնվում է փլուզման եզրին, հիմա էլ հայտնվել է դետեկտիվ ժանրի պատմության սցենարում։

Շենքի վերականգնման հարցն այդպես էլ լուծում չի ստանում։ Ամենազավեշտալին այն է, որ վերականգնման հարցում կարծես թե շահագրգիռ են պատկան բոլոր կառույցները՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և այլն։ Անգամ ՀՀ կառավարությունն է խիստ հանձնարարականներ իջեցնել, բայց հարցը չի լուծվում ու չի լուծվում։

Պարզվում է՝ կառուցապատող «Էյ Էմ Սի» ընկերությունը, որի գործունեության հետևանքով էր շենքին վնաս հասցվել, այնքան զորեղ է, որ կարողանում է «մատներիի վրա խաղացնել» մի ողջ պետական ապարատ և խուսափել իր պարտավորություններից ու պատասխանատվությունից։

Տիգրան Հեքեքյան
Տիգրան ՀԵքեքյան

«Փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր Տիգրան Հեքեքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիշեցրեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքերը, թե շենքի փլուզումն անհեթեթ ու անհիմն քաշքշուկների հետևանք էր։

«Հիմա կարող եմ ասել, որ շենքը չի վերակառուցվում կա՛մ անհեթեթ քաշքշուկների հետևանքով, կա՛մ միտումնավոր»։

Մաեստրո Հեքեքյանի խոսքով՝ երգչախումբը, որի նմանն անգամ աշխարհում չկա, համապատասխան պայմանների բացակայության հետևանքով արդեն որակական փոփոխությունների է ենթարկվում։

Նա հիշեցնում է՝ շենքում ճաքեր ի հայտ գալուն պես դիմել են համապատասխան բոլոր կառույցներին, Մշակույթի նախարարությունն էլ մշտապես եղել է իրենց կողքին, բայց գործն այդպես էլ առաջ չի գնում։

«Մոտ 3 ամիս առաջ հանդիպում ունեցանք արդեն Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարի մասնակցությամբ։ Վերջինս հանձնարարականներ տվեց, որոշումներ կայացվեցին, բայց կրկին ոչ մի արդյունք։ Իսկ հիմա արդեն խոսում են, որ վտանգված են շենքի հարակից փողոցները, ամեն րոպե, ամեն վայրկյան կարող են փլուզումներ ու մարդկային զոհեր լինել»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Խաչատրյանը, որը նույնպես ներկա էր լրագրողների հետ հանդիպմանը, հայտնեց, որ մոտ 2 ամիս առաջ նախարարության կողմից հաստատվել է շենքի վերականգնման նոր նախագիծը, և այժմ հարցը Երևանի քաղաքապետարանի տիրույթում է։ Բայց թե ինչո՞ւ առաջին հայացքից պարզ թվացող այս հարցն այդպես էլ լուծում չի ստանում, թերևս շատ ավելի խորքային պատճառներ ունի։

Ճարտարագետ Դավիթ Նահատակյանը, որը նույնպես ներկա էր թեմայի քննարկմանը, հետաքրքիր փակագծեր բացեց։ Արամի 23-ի շենքը պետք է վերականգներ իտալական «Լուչիո Սպեկա» ճարտարապետական ընկերությունը, որի ներկայացուցիչն ու վերականգնման նախագծի համահեղինակն էլ ինքն է։ Նահատակյանի խոսքով՝ 2019 թվականին 5 կողմերի միջև (Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, «Էյ Էմ Սի» կառուցապատող ընկերություն, «Լուչիո սպեկա» ճարտարապետական ընկերություն, Տիգրան Հեքեքյան՝ իբրր շենքի սեփականատեր) կնքվել է պայմանագիր, սակայն պայմանագրով նախատեսված վճարը, որը պետք է կատարեր «Էյ Էմ Սի» ընկերությունը իտալացիներին հուշարձան-շենքի վերականգնման նպատակով, այդպես էլ չի կատարվել։

Արամի 23
Արամի 23

«Առաջին փուլով նախատեսված էին խիստ անհրաժեշտ միջամտություններ, որպեսզի շենքը չշարունակվի քանդվել։ Պայմանագրի ժամկետն ավարտվեց 2019 թ․ մայիսի 31-ին, սակայն վճարումն առ այսօր չի կատարվել»։

Պարզվում է՝ «Էյ Էմ Սի»-ն ոչ միայն այդ պարտավորությունը չի կատարել, այլև մյուս պարտավարությունները, օրինակ՝ չի փոխհատուցել «Փոքրիկ երգիչներ»-ի ժամանակավոր տարածքի համար անհրաժեշտ վարձավճարը։

«Այդ ընկերությունը ինձ ու փոխքաղաքապետ Վիրաբյանին երկար տանջելուց հետո վճարեց մեկ ամսվա գումար, հետո ես դիմեցի, որ կառավարությունը պարտավորեցնի «Էյ Էմ Սի»-ին, քանի որ հանձնարարությունը տրված էր կառավարության կողմից։ Փոխվարչապետ Ավինյանի օգնականը մոտ 7-8 ամիս փորձում էր ստանալ հաջորդ ամիսների գումարը, բայց հազիվ կարողացանք մի ամսվա գումար վերցնել։ Այսինքն, այդ «Էյ Էմ Սի»-ն այդպիսի «հետաքրքիր» կառույց է։ Այն ավելի զորեղ է, քան պետական կառույցները»,-հեգնեց Հեքեքյանը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, որ նույնպես քննարկման բանախոսներից էր, պնդեց՝ Երևանի քաղաքապետարանը կատարել է իրեն վերապահված բոլոր գործառույթները՝ շինարարության թույլտվություն, նախագծման թույլտվություն և այլն։ «Մեր կողմից որևէ խոչընդոտ չի եղել»,-ասաց նա։

Տիգրան Հեքեքյանն արձագանքեց․ «Եթե այդպես է, ապա ինչո՞ւ իտալացիների նախագծին հավանություն տալու պրոցեսն այնքան ձգձգվեց, որ նրանց հետ պայմանագրի ժամկետն ավարտվեց, և ամրացման ու վերականգնման աշխատանքներն այդպես էլ չկայացան»։

Հնգակողմ պայմանագրի ժամկետի ավարտը 2019 թ․ մայիսի 31-ն էր։ Սակայն Երևանի քաղաքապետարանը իտալացիների նախագիծը հաստատել է հունիսի 26-ին, երբ արդեն պայմանագրի ժամկետը լրացել էր։ Դրանից հետո, երբ որոշել են պայմանագիրը երկարաձգել և սկսել վերականգնման աշխատանքները, «Էյ Էմ Սի» ընկերությունը հրաժարվել է դառնալ պայմանագրի կողմ՝ ասելով, թե դեռ պետք է մտածի։

«Առ այսօր մտածում է»,-ասաց Հեքեքյանը։

Այս պատմության մեջ ամենազավեշտալին թերևս այն է, որ չկա մի կառույց, որը պարտավորեցնի կառուցապատող ընկերությանը (որն այս ամբողջ պատմության գլխավոր մեղավորն է) փոխհատուցել իր հասցրած վնասները։ Քրեական գործ հարուցված է, բայց այն կարող է տևել ամիսներ, անգամ տարիներ։ Իսկ թե ինչ կլինի այդ ընթացքում, Աստված գիտե։

Սակայն զարմանալի ու մութ պատմությունն այսքանով չի ավարտվում։ Պարզում է՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իտալացիների կողմից ներկայացված նախագիծը համարել է թանկ և որոշել, որ անհրաժեշտ է շենքի վերականգնման նոր նախագիծ։ Հայտնվել է շվեյցարահայ գործարար Սերմաքեշի կազմակերպությունը և խոստացել 2 օրում նոր նախագիծ ներկայացնել։ Երկու օրում չէ, բայց երկու ամիս անց ընկերությունը ներկայացրել է նախագիծ, բայց այն եղել է այնպիսի թերություններով, որ նախարարության համապատասխան մարմինն այն չի հաստատել։ Դրանից հետո Սերմաքեշի կազմակերպությունը որոշել է շենքի վերականգնումն իրականացնել իտալացիների նախագծով։

Արամի 23
Արամի 23

Եվ ահա ներկայացվել է նոր նախագիծ, որտեղ, որքան էլ տարօրինակ է, որպես նախագծի իրականացման ճարտարապետ նշված է իտալացի ճարտարապետ Լուչիո Սպեկայի անունը, իսկ որպես հեղինակային հսկող՝ Դավիթ Նահատակյանի անունը։

«Ո՛չ Լուչիոն է տեղյակ այդ մասին, ո՛չ ես»,-ասաց Դավիթ Նահատակյանը։

Վերջինս պարզաբանեց, որ իրենց հետ ընդամենը եղել է բանավոր զրույց, սակայն իտալական ընկերությունը պնդել է, որ լինի գրավոր դիմում և գրավոր պայմանավորվածություն իրենց նախագիծն օգտագործելու և իրենց այդ նախագծում ներառելու վերաբերյալ, ինչը սակայն չի արվել։

Փաստորեն, իտալացիների նախագիծն ապօրինաբար օգտագործվել է՝ առանց պաշտոնական պայմանագրի ու հիմնավորման։

Իտալական կողմը որոշել է նաև դատի տալ «Փոքրիկ երգիչներ» կազմակերպությանը՝ իրենց գործունեության դիմաց վճարումներ չկատարելու համար։ Իսկ թե ինչո՞ւ «Փոքրիկ երգիչներ»-ին, որովհետև ըստ պայմանագրի՝ իտալացիներին պետք է վճարեր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» կազմակերպությունը, որին, սակայն վճարման գումարը պետք է փոխանցեր «Էյ Էմ Սի»-ն։

«Դուք հասկանո՞մ եք, թե ինչ է կատրավում,-ասում է Հեքեքյանը,-երբ ես ասում եմ՝ մեր կազմակերպությունը քանդվում է, ես այս ամենն ի նկատի ունեմ։ Փաստորեն ես ժամանակ չունեմ իմ բուն գործով զբաղվելու, փոխարենը զբաղվում եմ իրավաբանությամբ ու շինարարությամբ»։

Նրա խոսքով՝ օրենքում հստակ նշված է՝ եթե կառուցապատողը իր գործունեության ընթացքում վնաս է հասցրել մեկ ուրիշի գույքին, ապա պարտավոր է վնասը փոխհատուցել ու վերականգնել, իսկ քաղաքապետարանի գործառույթն է՝ կասեցնել շինարարությունը և պարտավորեցնել կառուցապատողին, որ իր պարտավորությունները կատարի։

«Այդ պարտադրելը մեզ մոտ չի ստացվում։ Ո՛չ կառավարությունը, ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ նախարարությունը չեն կարողանում պարտավորեցնել։ Գազան «Էյ Էմ Սի»-ն ինչ ուզում, անում է։ Ա՛յ սա է ինձ լուրջ մտահոգում։ Որովհետև ես ուզում եմ ունենալ իշխանություն, որը կարողանում է բոլոր հարցերը լուծել»,-ասում է Տիգրան Հեքեքյանը։

մշակույթ Տիգրան Հեքեքյան Քաղաքաշինություն Արամի 23

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին