Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հաղորդագրություն է տարածել Մալաքյան եղբայրների ձերբակալության վերաբերյալ:
Ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված է.
«Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, երեկ Երևանում տեղի է ունեցել միջադեպ երկու երիտասարդների ևոստիկանության աշխատակիցների միջև։
Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի միքանի ֆուտբոլիստներ։
Ակումբը ցանկանում է նշել, որ մտահոգված է կատարվածի առիթով և ակտիվ համագործակցում էոստիկանության և իրավաբանների հետ։ Ցանկանում ենք նշել, որ միջադեպին մասնակից է եղել«Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ։
Տարածված այն լուրերը, որ Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը նույնպես իրենց մասնակցությունն ենունեցել միջադեպին և ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում չեն համապատասխանումիրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները։
«Փյունիկ» ՖԱ-ն կհետևի նախաքննության ընթացքին»:
Ավելի վաղ «Արարատ» ՖԱ-ն հայտարարություն էր տարածել Մալաքյան եղբայրների ձերբակալման կապակցությամբ։
Հավելենք, որ Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:
Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են՝ ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով։