«Միլանը» համաձայնության է հասել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիրը մինչև 2021-ը երկարաձգելու շուրջ: Այս մասին տեղեկացրել է Նիկոլո Սկիրան թվիթերյան իր էջում։
Իբրահիմովիչը կստանա 7 մլն եվրո, ևս 500 հազար բոնուսի տեսքով ու նույնքան էլ, եթե «Միլանը» նվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Զլատանը իտալական ակումբ էր տեղափոխվել 2020-ի հունվարին «Լոս Անջելես Գելեքսիից» ազատ գործակալի կարգավիճակով։ Ավարտված մրցաշրջանում նա անցկացրել է 18 հանդիպում և դարձել 10 գոլի հեղինակ։