f

Անկախ

«Լիդիանը» պատրաստ է երկխոսել բացառապես օրենքի շրջանակներում


«Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից Ամուլսարի տարածքում տեղի է ունեցել պահնորդական ծառայության փոփոխություն՝ նախորդ պահնորդական ծառայության հետ պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ։
 
Երեկ Ամուլսարի շրջակայքում ապօրինություն իրականացնող խմբավորումը փորձել է խոչընդոտել նոր պահնորդական ծառայության աշխատակիցների մուտքն Ամուլսարի տարածք։ 10-15 մարդուց բաղկացած խումբը փորձել է սադրել պահնորդական կազմակերպությանը` դիտավորյալ վնաս պատճառելով ընկերության գույքին՝ մեքենաների անվադողերի տակ տեղադրելով ինքնաշեն մեխեր (կից՝ լուսանկարներ)։  Կարծում ենք նման խուլիգանության ու ապօրինության հուսահատ դրսևորումները լավագույն ապացույցն են առ այն, որ այս խմբավորումը չունի համայնքի աջակցությունը։ 
 
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ապօրինություն իրականացնող խմբավորումը «արյունահեղության» սպառնալիքներ է տեղացել համայնքի այն հարյուրավոր բնակիչների հասցեին, որոնք ցանկանում են աշխատել ծրագրում։ Մեր գնահատմամբ, նման վարքագիծը հետևանք է ապօրինության ու ամենաթողության հանդեպ պատկան մարմինների ավելի քան երկու տարվա հանդուրժողականության։ Երեկ ևս ոստիկանությունը, մեր գնահատմամբ, պատշաճ չի իրականացրել իր գործառույթները՝ չվերացնելով ապօրինությունը։
 
Պահնորդական ծառայությունը, այդուհանադերձ, չի տրվել սադրանքներին և Ամուլսարի տարածք է մտել՝ խուսափելով բախումներից։ «Լիդիանը» օրենքի սահմաններում ներգրավելու է բոլոր միջոցները և համապատասխան ծառայությունները՝ տարածքում աշխատող համայնքի բնակիչների և «Լիդիանի» աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Կոչ ենք անում ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել ֆիզիկական բռնության կոչեր հնչեցնող և խուլիգանություն դրսևորող անձանց օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
 
Միաժամանակ «Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ հակառակ ակնկալիքներին, չի բանակցելու որևէ ապօրինության շուրջ, չի առաջարկելու օրենքից դուրս որևէ «լուծում» և չի տրվելու համայնքները վախի մթնոլորտի մեջ պահող անպատիժ խմբավորման շարունակական սադրանքներին։
 
Միակ բանը, որի շուրջ բոլորի հետ պատրաստ է երկխոսել ընկերությունը, դա Ամուլսարի շուրջ ու այս համայնքներում օրենքի վերականգնումն է, համայնքների անվտանգության ապահովումն ու խաղաղ բարեկեցությանն ու համայնքների բարորությանն ուղղված համագործակցությունը։

Լիդիան Արմենիա

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին