f

Անկախ

Ընդունվում են ՀՀ նախագահի 2020 թվականի երիտասարդական ամենամյա մրցանակների հայտերը


     ՀՀ քաղաքացի տաղանդավոր երիտասարդները մինչև այս տարվա փետրվարի 28-ը կարող են դիմել ՀՀ նախագահի 2020 թվականի երիտասարդական մրցանակի համար։ Վիզուալ արվեստների բնագավառում նախատեսված է երիտասարդական 4, իսկ գրականության բնագավառում՝ 1 մրցանակ։ Որպես մրցանակ շնորհվում են մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 2.500 (երկու հազար հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

 

    Վիզուալ արվեստների բնագավառում տարիքային սահմանափակումը 18-ից մինչև 25 տարեկանն է: Գրականության բնագավառում տարիքային սահմանափակումը 18-ից մինչև 27 տարեկանն է: Մասնակիցների տարիքը սահմանվում է տվյալ տարվա մարտի 10-ի դրությամբ: Մրցանակին կարող են ներկայացվել միայն այն ստեղծագործությունները, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել են 2019 թվականին: Գրականության բնագավառում ընդունվում են արձակ (պատմվածք, վիպակ, վեպ) գործեր կամ բանաստեղծությունների շարքեր` տպագրված գրքով կամ պարբերականներում:

 

    Մրցույթին մասնակցելու հայտը և ներկայացման կարգը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքից www.himnadram.org կամ գործադիր վարչության գրասենյակից: Պայմաններին և այլ մանրամասների ծանոթանալու համար՝ https://www.himnadram.org/hy/1566295343։ Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար կարելի է դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին (հեռ. +374 10 52-09-40; էլ.փոստ՝ [email protected], Հայաստանի Հանրապետություն, 0024, Երևան, Մարշալ Բաղրամյան 26/1, Հայաստանի Հանրապետութան նախագահի նստավայր)։

 

    Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ավանդի համար ՀՀ նախագահի 2020 թվականի մրցանակի հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 14-ը, իսկ հիմնական 7 անվանակարգերում 2020 թվականի հայտերի ընդունման ժամկետն ավարտվել է հունվարի 31-ին։

 

    Նախորդ մրցանակակիրների մասին տեղեկությունները՝ այստեղ. https://www.presidentprize.am/hy/6 ։

 

    ՀՀ նախագահի մրցանակը նախաձեռնել և ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակակրին շնորհվում է վկայագիր, կրծքանշան և 10 հազար դոլարի չափով դրամական պարգև: Մրցանակներն ավանդաբար մայիս ամսին ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը և «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչը։



 

--

ՀՀ նախագահի մրցանակ հայտարարություն

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին