f

Անկախ

Նոր ուսումնական տարին վերակառուցված դպրոցներում․ շահագործման է հանձնվել երկու դպրոց


Այսօր նշվում է գիտելիքի օրը, և տեղին է անդրադառնալ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրին, որն իր ծավալներով աննախադեպ է և ենթադրում  է առնվազն 46 դպրոցի կառուցում կամ վերակառուցում։ 

Այս տարի դռները կբացեն Վանաձորի 7-րդ և Երևանի 153-րդ վերակառուցված դպրոցները, որոնք նախատեսված են համապատասխանաբար 300 և 648 աշակերտի համար, ովքեր վերակառուցումից հետո առաջին անգամ մուտք գործելով սիրելի կրթօջախ` զարմանք ու հիացմունք են ապրելու։ Սեյսմակայունության ապահովումը ծրագրի գերխնդիրն է. սա անտեսանելի, բայց ամենակարևոր առավելությունն է, իսկ տեսանելին հարմարավետությունն է, որ կարևոր է ՝ լիարժեք հարմարավետ` նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Լուսավոր դասասենյակներ, հարմարավետ մարզադահլիճ ու միջոցառումների սրահ, վերելակ ու կահույք։ Դպրոցներում ամեն բան նոր է։ 

Մյուս դպրոցների կառուցումն ու վերակառուցումը սպասեցնել չի տա։ Այսօրվա դրությամբ ևս երեք դպրոցի շինարարությունն ավարտվել է, ընթանում են շահագործման հանձնելու աշխատանքները, մեկի շինարարությունը կավարտվի այս տարի, վեց դպրոց կառուցման փուլում է, երկուսի մրցույթները կայացել են, ամփոփվում են արդյունքները, մեկի կառուցման համար մրցույթ է հայտարարվել, քսան դպրոցի կառուցման համար էլ իրականացվում են նախագծման աշխատանքներ։ Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը ենթադրում է մոտ քսան հազար դպրոցականի անվտանգ կրթության ապահովում։ Ընդհանուր բյուջեն կազմում է 107 միլիոն դոլար, որից 20 տոկոսը կառավարության ներդրումն է, մյուս մասը Ասիական զարգացման բանկից ստացված վարկային միջոցներ են։ 

Շնորհավոր գիտելիքի օր, բարի ընթացք ու արդյունավետ ուսումնական տարի ենք մաղթում աշակերտներին և կրթության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՀՏԶՀ

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին