f

Անկախ

«Մեր «ուշացնելը» կապ չունի». Վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ Դավիթ Համբարձումյանի գործի մասին


2020 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի կողմից հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ «Վճռաբեկ դատարանը ուշացումով հիմնավոր է ճանաչել մեղադրյալ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքով արտահատված դատախազության փաստարկները»։

Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է.

«Անդրադառնալով «ուշացումով» դատախազության փաստարկները հիմնավոր ճանաչելու վերաբերյալ դատողությանը, հարկ է նշել, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը, ինչպես Դավիթ Համբարձումյանի, այնպես էլ նույն գործի շրջանակներում որպես մեղադրյալներ ներգրավված Գոռ Համբարձումյանի, Կարեն Օհանյանի, Արմենակ Հակոբյանի, Գոռ Խաչատրյանի նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում խափանման միջոցի կիրառման իրավաչափության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բողոքները վարույթ էր ընդունել օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացման նկատառումներով։

Հաշվի առնելով օրենսդրական կարգավորումներով պայմանավորված` դատական պրակտիկայում առավելապես կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու եւ անձի ազատության իրավունքի սահմանափակման այլընտրանքային միջոցների կիրառումն ինքնաբերաբար մերժելու մոտեցման հնարավոր վտանգները, կարեւորելով անձի ազատության իրավունքը մեխանիկորեն սահմանափակելու անթույլատրելիությունը, ելնելով անձի ազատության կանխավարկածի սկզբունքի արժեբանական նշանակությունից՝ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված չափանիշների, արտասահմանյան մի շարք երկրների օրենսդրական կարգավորումների, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարեկան զեկույցներում այլընտրանքային միջոցների ցածր կիրառելիության առնչությամբ արտահայտված մտահոգությունների հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը Գոռ Համբարձումյանի գործով դեռեւս 2019 թվականի ապրիլի 12-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ միջնորդելով որոշելու անձի ազատության հիմնարար իրավունքը վտանգող քրեադատավարական նորմերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ Վճռաբեկ դատարանի դիմումը բավարարել էր՝ ճանաչելով վիճարկվող քրեադատավարական դրույթները ՀՀ Սահմանադրությանը հակասող:

Կարեւոր է փաստել, որ ինչպես Դավիթ Համբարձումյանի, այնպես էլ Գոռ Համբարձումյանի գործով ներկայացված վճռաբեկ բողոքների քննարկումը հնարավոր էր դարձել բացառապես անմիջականորեն կիրառման ենթակա նորմերի սահմանադրականության առնչությամբ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի վերոհիշյալ որոշման կայացումից հետո։ Մինչդեռ Դավիթ եւ Գոռ Համբարձումյանների վերաբերյալ քրեական գործը, մինչ այդ՝ դեռեւս 2019 թվականի հունիսի 14-ին, ըստ էության քննության առնելու համար ուղարկվել էր առաջին ատյանի դատարան, այսինքն՝ մինչեւ Սահմանադրական դատարանի կողմից Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված դիմումի քննարկումն քրեական գործով մինչդատական վարույթն արդեն իսկ ավարտված է եղել։

Հետեւաբար Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումը՝ տվյալ գործով մինչդատական վարույթի շրջանակներում իրավական որեւէ հետեւանք չէր կարող առաջացնել ոչ թե Վճռաբեկ դատարանի որոշումն «ուշացումով» կայացնելու կամ այն կողմերին «ուշացումով» ուղարկելու պատճառաբանությամբ, այլ տվյալ գործով մինչդատական վարույթը մինչեւ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումն ավարտված լինելու եւ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ նոր որոշում կայացված լինելու հիմքով։

Հարկ է միաժամանակ փաստել, որ ինչպես Դավիթ Համբարձումյանի, այնպես էլ Գոռ Համբարձումյանի գործով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումներն անձի ազատության կանխավարկածի սկզբունքի ապահովման, դատական պրակտիկայի միասնականության ապահովման տեսանկյունից ունեն նախադեպային հիմնարար նշանակություն։

Ձեւավորված նախադեպային իրավունքի շրջանակներում Վճռաբեկ դատարանի քրեական պալատը հիշյալ գործերով արձանագրել է, որ պայմանավորված խափանման միջոցի կիրառման հիմքով՝ գրավի միջնորդությունը բացառապես օրենսդրական կարգավորումների վկայակոչմամբ ինքնաբերաբար մերժվել չի կարող՝ առանց այն ըստ էության քննության առարկա դարձնելու, ինչն անընդունելի է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից։

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը միաժամանակ արձանագրել է, որ իբրեւ այլընտրանք` գրավը պետք է դիտարկվի որպես արդյունավետ միջոց` հակակշռելու համար մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագծի դրսեւորման ցանկացած ռիսկ՝ հնարավորություն տալով ապահովելու նրա ազատության իրավունքի եւ մեղադրյալի մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջեւ արդարացի հավասարակշռությունը։

Վճռաբեկ դատարան

Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան
Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Իսրայելն Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը չի քննարկել ԱՄՆ-ի հետ․ Միլլեր
ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից
Պենտագոնի ղեկավարը 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ զրուցել է չինացի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը և G7-ը ուսումնասիրում են Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվները բացելու հնարավորությունները. Յելեն
Նեթանյահուն խուսափել է Մեծ Բրիտանիայի վարչապետի զանգից՝ Իրանի հարձակման առնչությամբ
Գերմանիայի նախագահը ապրիլի 22-24-ը եռօրյա այցով Թուրքիա կմեկնի
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր չի խոցի, թեև դա արեց Իսրայելի համար. Քիրբի
Ստոլտենբերգը կոչ է արել դաշնակիցներին ավելացնել ֆինանսավորումն Ուկրաինային ավելի շատ օգնություն հատկացնելու համար
Քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի․ մայրուղին փակ է լինելու
Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Ավելին
Ավելին