f

Անկախ

Մեզ մոտ բուհերն ավելի քիչ են հակված փոփոխությունների․ Սերոբ Խաչատրյան


Այսօր ուսումնական տարին մեկնարկել է բուհերի առաջին կուրսեցիների համար։  Մի շարք բուհերում ուսումնական առաջին կիսամյակը առցանց ֆորմատով է կազմակերպվելու,  որոշ բուհերում էլ՝ հիբրիդային տարբերակով։ Նոր ուսումնական տարվա ակնկալիքների և խնդիրների մասին է «Անկախը» զրուցել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։  

-Պարոն Խաչատրյան, մարտին, երբ համավարակով պայմանավորված  անցանք առցանց կրթության, մեր կրթական համակարգը պատրաստ չէր դրան։  Այժմ որոշ բուհեր ամբողջությամբ առցանց են սկսում ուսումնական տարին, որոշ բուհեր հիբրիդային տարբերակով։  Ձեր  կարծիքով՝ որքանո՞վ ենք պատրաստ նոր ձևաչափով ուսուցմանը։  

-Ցավոք սրտի, չէի ասի, որ պատրաստ ենք, որովհետև այնպես ստացվեց, որ այս ամառային ամիսներն արդյունավետ չօգտագործվեցին։ Գուցե որոշ բուհերում  փոքր թվով մարդկանց մասնակցությամբ եղել են վերապատրաստումներ, բայց տոտալ վերապատրաստումներ որպես այդպիսին չեն իրականացվել։ Եվ սա մեր բուհերի ամենաթույլ կետերից մեկն է։  

 Ի տարբերություն դպրոցների, մեզ մոտ բուհերն ավելի քիչ են հակված նոր բաներ սովորելու, փոփոխությունների։ Դա գալիս է նրանից, որ բուհերում աշխատողները տիտղոսակիր մարդիկ են և մտածում են, որ կարող են ինքնուրույն ամեն ինչ անել։ Բայց այստեղ  խնդիր կա․  գուցե մասնագիտական ոլորտում դասախոսները տիրապետում են իրենց առարկաներին, բայց հեռավար աշխատելու կամ թվային գործիքների տիրապետելու առումով շատ դասախոսներ աջակցության կարիք ունեն։  

Եվ այդ իմաստով այնքան էլ պատրաստ չենք։ Էլի ունենալու ենք դասախոսներ, որոնք մտածելու են միայն Zoom-ով  դասախոսություն կարդալու մասին։ Բայց այն, ինչ կոչվում է հեռավար կամ հիբրիդային կրթություն, ենթադրում է բավականին լուրջ պատրաստվածություն։ Մինչդեռ մենք ունենք դասախոսներ, որոնք մինչև հեռավար, հիբրիդային ուսուցման անցնելը պետք է որոշակի հմտություններ ձեռք բերեն համակարգիչ, թվային գործիքներ օգտագործելու առումով։  

Բոլորս էլ գիտենք՝ և մեր ուսուցիչների, և դասախոսների շարքերում  բավականին մեծ  թիվ են կազմում ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնք դժվարությամբ են օգտվում տեղեկատվալան տեխնոլոգիաներից, հաճախ նաև անգլերենի իմացության խնդիր կա։  

Պատրաստ չլինելու պատճառներից մեկն էլ այն էր, որ համակարգը կարծես սպասողական վիճակի մեջ էր։ Գուցե մտածում էին, որ սեպտեմբերից դասերը բնականոն ձևով կսկսվեն։  

-Պարոն Խաչատրյան, առցանց կրթությունը դասավանդման և ուսուցման նոր մոտեցումներ է առաջ քաշել։ Այս լուծումները ժամանակավո՞ր են, թե՞ մնայուն են և կդառնան մեր կրթական համակարգի հետագա ուղեկիցը։ Արդյո՞ք համավարակից հետո ևս այսքան ուսանողակենտրոն և անհատական է լինելու մեր կրթությունը։  

-Կարծում եմ, որ բարձրագույն կրթության համար սա հիանալի հնարավորություն  է վերանայելու շատ բաներ։ Լավ կլինի, որ նույնիսկ համավարակի հաղթահարումից հետո մեր բարձրագույն կրթական համակարգը որոշ առումներով շարունակի աշխատել հիբրիդային։ Ես կարծում եմ՝  ճիշտ կլինի, որ առանձին առարկաներ, առանձին առարկաների հատվածներ շարունակենք հեռավար դասավանդել։  Դա և դասախոսների համար է ձեռնտու, և մարզերի ուսանողների, որովհետև նրանք ժամանակ կարող են  խնայել ճանապարհի վրա, Երևան քաղաքը կբեռնաթափվի, իսկ բուհերը լսարանային խնդիրը կլուծեն և երկհերթ ֆակուլտետներ չեն լինի։  

Օրինակ, դասավանդելիս հաճախ է պատահում, որ այդ  պահին պրոյեկտոր չկա, քանի որ սակավաթիվ են, ինտերնետի խնդիր է լինում և չես կարողանում պրեզենտացիա  ցույց տալ, իսկ հեռավարի դեպքում նման խնդիր չկա։  

Այսինքն բարձրագույն կրթական համակարգում հեռավարի առավելությունները պետք է շարունակենք օգտագործել։ Սա շատ լավ հնարավորություն  է բուհերի համար։  

Սակայն մեր բուհական համակարգում մեծ խնդիր ունենք, այն է՝  շատ բուհեր չունեն ռեկտոր, մեծ մասում պաշտոնակատարներ են, որոնք գիտեն, որ այլևս չեն մնալու կամ պարզ չէ՝ մնալու են, թե ոչ։ Այս ամեն ինչը բավականաչափ ազդում է։ Երկրորդ գործոնն այն է, որ հեղափոխությունից հետո բուհերում բավական անորոշ վիճակ է և շատ դժվար է այս անորոշ վիճակում մարդկանց ոգևորել։  

Այդ անորոշ վիճակին ավելացավ  նաև կորոնավիրուսը, երբ ամեն մեկը սկսեց իր տնից աշխատել։   

-Համալսարանական միջավայրը հիբրիդայինի պարագայում ապահովվելո՞ւ է, գիտենք, որ դա ևս  կրթող գործոն է։  

- Երբ ասում ենք հիբրիդային, չի նշանակում, որ ուսանողը չպետք է գա համալսարան։ Գուցե կլինեն ուսանողներ, որոնք դաս կունենան  երեք օր, բայց հինգ օրն էլ կգան համալսարան, որովհետև համալսարանում դասընկերների հետ խմբային աշխատանքներ կանեն, գրադարանում կաշխատեն, կօգտվեն համալսարանի  աշխատանքային տարածքներից, որովհետև շատ ուսանողներ վարձով են մնում  և  տանը չունեն հարմարավետ  պայմաններ։ 

Հիբրիդային ասելով մենք ի նկատի չունենք, որ ուսանողները պետք է կտրվեն համալսարանից։ Իրենք ազատ գրաֆիկ են ստանում և իրենք են որոշում, թե որտեղից սովորել, բայց համալսարանի հետ կապը չպետք է կտրվի։  

-Ի՞նչ դասեր ենք քաղել առցանց կրթության ժամանակահատվածից, ի՞նչն է, որ այս կիսամյակում այլ կերպ պետք է լինի։  

-Հիմնական դասերից մեկն այն է, որ այս ձևով աշխատելու համար մեզ պետք են նոր տեսակի հմտություններ։ Եթե դասախոսը այն, ինչ անում էր լսարանում, անի հեռավար ձևով,  չի աշխատելու։  Հեռավարը ենթադրում է ուսուցման տարբեր ձևաչափեր, ուսանողներին ներգրավելու այլ ֆորմատներ։  Սա պետք է հաշվի առնենք, քանի որ հաճախ լսարանային աշխատաոճը ավտոմատ տեղափոխում ենք հեռավար տիրույթ։  

Այդ մոտեցումը  չի աշխատի, քանի որ հեռավարն իր տրամաբանությունն ունի։ Շատ պետք է կարևորենք ուսանողների ինքնուրույն աշխատանքը, պետք է մտածենք, թե ինչպես ենք ապահովում ուսանողների մասնակցությունը։ 

-Կրթության որակը այս պայմաններում արդյո՞ք վտանգված է։ 

-Իհարկե, վտանգված է։ Կարծում եմ, որ մենք դեռևս չենք  կարողացել այս հեռավար կամ հիբրիդային ուսուցումը պրոֆեսիոնալ ձևով իրականացնել, ամեն ինչ արվում է շատ սիրողական։ Առանձին անհատներ գուցե լավ են անում, բայց չունենք որակական մակարդակը, որ խոսենք որակի մասին։ Այս պահին կարող ենք խոսել այն մասին, որ հանկարծ ուսումնական ընթացքը չխաթարվի, որ ուսանողները չասեն՝ մենք վճարում ենք, իսկ ի՞նչ ենք ստանում դրա դիմաց։  

Համակարգը, եթե ամեն բուհ դիտենք որպես համարակրգ, պետք է կարողանա ստեղծված իրավիճակից դասեր քաղել։ Եթե չի քաղում, ուրեմն այդ համակարգը շանսեր չունի։  

 

սեպտեմբերի 1 գիտելիքի օր խմբագրի ընտրանի Սերոբ Խաչատրյան հարցազրույց

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին