f

Անկախ

Մեր պայքարն ավարտված չէ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ․ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ


ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ, որում ասվում է․

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ՝ Արցախում, Մայր հայրենիքում և Սփյուռքում,

Շնորհավորում եմ բոլորիդ համահայկական տոնի՝ Արցախի անկախության օրվա առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ վտանգի մեջ գտնվող արցախահայությունը իր պատմական հայրենիքի մի հատվածում, այդ ժամանակ գործող բոլոր իրավական և միջազգային նորմերին համապատասխան, հաստատուն որոշում կայացրեց Արցախը հռչակել անկախ պետություն, քաջ գիտակցում էր, որ չափազանց թանկ է վճարելու այդ որոշման համար, որին աներկբա սատար կանգնեց ամբողջ հայությունը: Իր բազմաթիվ զավակների կյանքի գնով, պատերազմի արհավիրքների ու զրկանքների միջով անցնելով՝ մեր ժողովուրդը հերոսաբար պաշտպանեց արցախահայության անկախ, ազատ և արժանավայել ապրելու իրավունքը:

Մենք բոլորս միասին անցանք հերոսական այդ ճանապարհը, հետո միասին շարունակեցինք պայքարը նորանկախ պետության կայացման, պետականության ամրապնդման ու արցախահայության բարօրության ապահովման համար:

Դրանք ոչ պակաս դժվարին պայքարի տարիներ էին՝ պաշտպանության բանակի կազմավորումից մինչև պետական ինստիտուտների ձևավորում, բնակչության կենսագործունեության համար բնականոն պայմանների ստեղծում:

Այսօր վստահորեն կարող ենք փաստել՝ մենք պատվով ենք անցել ազատամարտի և պետականաշինության ճանապարհը: Վկան՝ կայացած և տարեցտարի զարգացող ու հզորացող Արցախի Հանրապետությունն է:

Շուրջ երեք տասնամյակ բոլոր դժվարությունները հաղթահարելի էին, քանի որ Արցախն իր թիկունքին մշտապես զգացել է համայն հայության՝ Մայր Հայաստանի և Սփյուռքի զորակցությունը: Այդ եռամիասնության ուժը մեր հաղթանակների գրավականն է, և ցանկացած ոք, ով քաղաքական կամ այլ շահերով պայմանավորված կհանդգնի խաթարել այն, թուլացնել մեր ազգային ոգին և դիմադրողականությունը, անկասկած, ներում չի ունենա ու կարժանանա նաև պատմության դատին:

Արցախը մշտապես եղել է և պետք է շարունակի մնալ մեր միասնության ու հաղթանակների խորհրդանիշը:

Այս նվիրական օրը գլուխ եմ խոնարհում բոլոր այն հերոսների, իմ բազմաթիվ մարտական ընկերների հիշատակի առջև, ում հետ պատիվ եմ ունեցել անցնել Արցախի անկախության համար հերոսական պայքարի ճանապարհը:

Փա՛ռք հանուն Արցախի նահատակված մեր բոլոր քաջորդիներին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր պայքարն ավարտված չէ, քանի դեռ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված չէ, քանի դեռ Արցախի պետական սահմանների նկատմամբ թշնամին ոտնձգություններ է կատարում, և մեր քույրերի ու եղբայրների անվտանգությունը լիովին ապահովված չէ:

Կրկին շնորհավորելով համազգային տոնի՝ Արցախի անկախության հռչակման 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթում եմ հարատև խաղաղություն, բարօրություն և ամուր հավատ ապագայի նկատմամբ:

Արցախը կատարել է իր ընտրությունը և այլևս երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Կեցցե՛ ազատ և անկախ Արցախի Հանրապետությունը։

Կեցցե՛ հայ ժողովուրդը»:

Սերժ Սարգսյան շնորհավորական ուղերձ Արցախի Հանրապետություն անկախության տոն

Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Բայց Փաշինյանը սխալվում է, որովհետև ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆԱ, ՉԵՆ ՈՒՐԱՆԱ ՈՒ ՉԵՆ ՆԵՐԻ։
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ․Սուրեն Պետրոսյան
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Վազգեն Մանուկյանի նամակը Կոնստանտին Զատուլինին
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Փաստաբան
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Սահմանվեց էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը
Կիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն Պապիկյան
Freedom House. Հայաստանում կոռուպցիայի վիճակի ընկալումը նախորդ տարիների համեմատ լճացում է դրսևորում
Ավելին
Ավելին