Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Խոակին Կապառոսի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից։
Հավաքին հրավիրված բոլոր ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը: Խաղային վարժություններից հետո թիմն անցկացրեց երկկողմանի խաղ` ընթացքում փոփոխելով թիմերի կազմերը:
Վաղը հավաքականը կանցկացնի ևս 2 մարզում: