Երևանի «Փյունիկը» երկու նորեկ ունի: Թիմը համալրել են ուկրաինացի կիսապաշտպան Արտյոմ Գաբելոկը և դաղստանցի պաշտպան Մագոմեդ Մուսալովը:
Գաբելոկը Դոնեցկի «Շախտյորի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Պոլտովայի «Վորսկլան»։ Նա հանդես է եկել նաև Ուկրաինայի մինչև 16,17,18,19 և 20 տարեկանների հավաքականներում։
Ուկրաինացին «Փյունիկում» հանդես կգա 20 համարի ներքո։
Դաղստանցի ֆուտբոլիստ Մագոմեդ Մուսալովը «Ռուբինի» ակադեմիայի սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ախմատը»։ Ի դեպ, 26-ամյա ֆուտբոլիստն ու իր եղբայրը 2012-ին հրավիրվել են նաև Ադրբեջանի պատանեկան հավաքական և մասնակցել ուսումնամարզական հավաքի: Այս մասին գրված է Վիքիպեդիայում: