f

Անկախ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նոր նախաձեռնությունը. Բարեգործություն հանուն ապագայի


«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ այս տարի անցկացվեց մրցույթ, որին մասնակցեցին  Հայաստանի երաժշտական դպրոցների սաներ և արդյունքում ժյուրիի ընտրությամբ այսօր արդեն տասը տաղանդավոր պատանիներ համարվում են կրթաթոշակառուներ: Մրցույթի հանձնաժողովի կազմում էին հայազգի ամենահայտնի երաժիշտ-կատարողները, որոնց թվում թավջութակահար Սուրեն Բագրատունին, դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանը և կլարնետահար Բորիս Ալահվերդյանը։ Զրույցի ընթացքում նրանք կիսվեցին իրենց տպավորություններով մրցույթի, պատանի կատարողների և հիմնադրամի գործունեության մասին:

Փայլուն գաղափար, հրաշալի նախաձերնություն

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը իրականացնում է բազում նախագծեր Հայաստանում և արտերկրում, համագործակցում է աշխարհահռչակ կայացած երաժիշտնեի հետ։ Սակայն կարևորագույն նպատակներից է բացահայտել հայ տաղանդավոր երաժիշտներին։ Այսպես ծնվեց կրթաթոշակի գաղափարը, որը ոչ միայն ֆինանսապես կաջակցի պատանիներին, այլ նաև հնարավորություն կտա կատարելագործվելու և հաղթահարելու իրենց ճանապարհին ի հայտ եկած բոլոր դժվարություններին։ Սուրեն Բագրատունու գնահատմամբ՝ հիմնադրամն իրականացնում է փայլուն գաղափար, որը միանշանակ հետագայում կընդլայնվի, ներառելով ավելի մեծ թվով կրթաթոշակառուների։ Իսկ Վահագն Պապյանի որակավորմամբ՝ որքան շատ լինեն Հայաստանում այսպիսի հրաշալի նախաձեռնություններ, այնքան տաղանդավոր պատանի կատարողներն իրենց ավելի վստահ կզգան. «Ինձ, որպես ժյուրիի անդամ, շատ հաճելի էր ծանոթանալ տաղանդավոր պատանի երաժիշտներին, լսել նրանց կատարումները, հաճույք էի ստանում նրանց կատարումների ունկնդրումից»: Իր հերթին Բորիս Ալահվերդյանը նշեց, որ ուրախ էր լինել այս նախագծի մի մասը. «Տաղանդավոր պատանիները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Հայաստանն ունի հրաշալի ապագա, իսկ մենք պետք է անենք հնարավորինը դա իրականություն դարձնելու համար՝ օգնելով երիտասարդներին զարգանալ և հասնել երաշժտական արվեստի բարձունքին»:

Տաղանդ, ձգտում և ահռելի աշխատասիրություն, որպես հաջողության գրավական

Յուրաքանչյուր մրցույթում կարևոր է այն տպավորությունը, որը թողնում է մասնակիցը ժյուրիի անդամների վրա։ Եվ քանի որ Հիմնադրամի այս նախաձեռնությունը շարունակական է լիենելու, ժյուրիի անդամներից հետաքրքրվեցինք՝ ինչպես պատանիները տպավորեն ժյուրիին ու ապացուցեն, որ հենց իրենք են լավագույնն ու արժանին կրթաթոշակին։ Վահագն Պապյանի գնահատմամբ՝ տաղանդավոր մարդը, որը չի խնայել ժամանակ իր մասնագիտության մեջ կատարելագործվելու գործում,  նա կկարողանա տպավորել մասնագետներին և անպայման կհայտնվի «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի ուշադրության կենտրոնում: «Տաղանդը միանգամից է երևում: Երբ ունկնդրում էի պատանի կատարողների մրցութային տեսաձայնագրությունները, տաղանդավոր կատարողները միագամից աչքի էին զարնում՝ անկախ նրանից բարդ, թե պարզ ստեղծագործություն էին կատարում»,- ասաց Սուրեն Բագրատունին, նշելով, որ մրցույթին մասնակցող պատանիներն ազատ էին ստեղծագործության ընտրության հարցում: Բորիս Ալահվերդյանն էլ խորհուրդ է տալիս զինվել համբերությամբ ու լինել աշխատասեր, քանի որ այդ համադրությունը տալիս է դրական արդյունք. «Պարապեք, հավատացեք ձեր ուժերին, ձգտեք նորանոր բարձունքների: Երբեք թևաթափ չլինեք: Հիմա մենք ապրում ենք դժվար ժամանակներում, բայց աշխատեք այս իրավիճակում էլ գտնել դրականը: Ողջ աշխարհում անցկացվում են վարպետության online դասեր, գտեք հնարավորություն դրանց միջոցով ինչ-որ մի բան սովորել, թեկուզ վիրտուալ տիրույթում»:

Բարեգործություն հանուն ապագայի

Հիմնադրամի այս նախաձեռնության հիմքում կանգնած է Հայաստանի պետական սիմֆոնի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով, անցնելով երկար ստեղծագործական ճանապարհ, գիտակցելով ապագա սերնդի զարգացման դեը, որոշեց գործով աջակցել իր պատանի կոլեգաներին։ Անցնելով ստեղծագործական ճանապարհ՝ Սերգեյ Սմբատյանը այսօր արդեն զբաղվում է բարեգործությամբ և այս իր գործունեությունը ուղղված է Հայաստանի պատանիների կրթությանը։ Բորիս Ալահվերդյանը համոզմունք հայտնեց, աջակցությունը տաղանդավոր երիտասարդներին ուղղակի անհրաժեշտ է, չէ որ երիտասարդները մեր ապագան են. ««Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամն այն սակավաթիվ հարթակներից է, որն իսկապես աջակցում է տաղանդավոր երիտասարդ կատարողներին: Հուսով եմ, որ ապագայում ավելի շատ նմանատիպ հիմնադրամներ կլինեն Հայաստանում: Երկար տարիներ ճանաչում եմ Սերգեյ Սմբատյանին, և նա չի դադարում ինձ զարմացնել յուրահատուկ գաղափարներով: Նա հսկայական աշխատանք է կատարել իր նվագախմվով, իսկ աջակցելով պատանի երաժիշտներին, ստեղծում է այն, ինչ անհրաժեշտ է մեր հասարակությանը՝ սիրել, արարել և սովորել արվեստի միջոցով: Լիահույս եմ, որ շուտով Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կհանդիպենք բեմում: Եվ, համոզված եմ, որ այդ ժամանակ նաև հնարավորություն կունենամ ծանոթանալու կրթաթշակարուների հետ»: Ըստ Սուրեն Բագրատունու, դա մեծ աջակցություն է պատանի կատարողների համար. «Ինչպես ասում են՝ տաղանդավորներին պետք է օգնել, անտաղանդներն ինքնուրույն կհարթեն իրենց ճանապարհը: Շատ կարևոր է ոչ միայն դրամական, այլև՝ մասնագիտական աջակցությունը: Սերգեյ Սմբատյանին ճանաչում եմ երկար տարիներ, ինքը միշտ նախաձեռնում է նորամուծություններ, կյանքի կոչում դրանք: Ողջունելի է իր նախաձեռնությունը գտնել պատանի տաղանդավոր երաժիշտների և աջակցել նրանց: Կարծում եմ՝ Հայաստանում շատ են մեծ ներուժ ունեցող տաղանդավոր կրեատիվ պատանիներ: Սմբատյանի նախաձեռնությունը աջակցություն է այդ տաղանդավոր կատարողների համար, որպեսի նրանք հարթեն իրենց մասնագիտական ճանապարհը: Ինքս էլ մեծ սիրով որպես մասնագետ կաջակցեմ այս նախագծին՝ միանալով Սերգեյին, կարծում եմ՝ գործընկերներս էլ մեծ սիրով կցուցաբերեն աջակցություն»: Վահագն Պապյանի կարծիքով, եթե հիմնադրամից աջակցություն ստացող տաղանդավոր պատանի կատարողներից գոնե մեկ-երկուսը դառնան հետագայում հանրահայտ երաժիշտներ, ապա դա արդեն մեծ ձեռքբերում կլինի թե Հայաստանի, թե երաժշտական աշխարհի համար. «Տաղանդավոր մարդիկ միշտ աջակցության կարիք ունեն իրենց ճանապարհի մեկնարկին: Վստահ եմ, որ Հայաստանում կան բազում տաղանդավոր պատանի երաժիշտներ, որոնք թերևս դեռ չեն մասնակցել հիմնադրամի մրցույթներին: Ես կասկած չունեի, որ հիմնադրամի այս նախաձեռնությանն իր մասնակցությունն է ունեցել Սերգեյ Սմբատյանը, քանի որ նա շատ նախաձեռնող մարդ է: Սմբատյանը, լինելով երիտասարդ դիրիժոր, հրաշալի զգում է՝ որքանով կարևոր է աջակցությունը տաղանդավոր պատանի երաժիշտների համար, որոնք ունեն շանս հասնել բարձունքների երաժիշտի մասնագիտությունում»:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ Սերգեյ Սմբատյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին