Goal-ի հաղորդմամբ «Ինտեր Մայամի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը ցանկանում է ձեռք բերել «Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուաինին:
Բեքհեմը կապվել է թուրինյան ակումբի հետ՝ քննարկելու արգենտինացի հարձակվողի հավանական տեղափոխությունը: «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն արդեն հայտարարել է, որ Իգուաինին չի տեսնում որպես իր թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Ներկայումս Իգուաինը մեկ մրցաշրջանում վաստակում է 7,5 միլիոն եվրո, լրագրող Տանկրեդի Պալմերին հայտնում է, որ թուրինյան ակումբը առաջին հերթին հենց բարձր աշխատավարձի պատճառով է ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից։
Իր հերթին tycsports-ը հայտնում է, որ արգենտինացին արդեն համաձայնեցրել է պայմանագիրը Ֆլորիդան ներկայացնող ակումբի հետ։