Այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին՝ ասաց, որ վաղը խորհրդի նիստ են հրավիրել:
«Նիստ ենք հրավիրել, կլսենք բոլորին, վաղն էլ կհայտնենք մեր դիրքորոշումը»:
Դիտարկմանը՝ մամուլում հրապարակումներ կան, որ քաղաքական առևտրի մեջ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այդ պատճառով նախկին դիրքորոշումը չեն պաշտպանում ՍԴ ճնշումների վերաբերյալ, Գագիկ ծառուկյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի հետ ահագին ժամանակ չենք հանդիպել, դրանք դատարկ-դատարկ խոսքեր են, դատարկ խոսում են, այդպիսի բան չի կարող լինել և այդպիսի բան չկա»:
Հարցին՝ Սասուն Միքայելյանի միջոցով միջնորդավորված այս հարցը քննարկվե՞լ է, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Այսինքն` Ծառուկյանն այդքան փոքրացե՞լ է և կարիք ունի միջնորդությունների՞: Կյանքում Ծառուկյանը միջնորդությունների կարիք չունի, եթե հանդիպած լինենք, կասեմ՝ հանդիպել եմ, եթե քննարկած լինեինք, կասեի՝ քննարկել ենք: Ծառուկյանն էն աստիճանի է հասել, որ տակից, վրից խաղեր տալու այդ ճանապարհները վաղուց անցել է»:
ԲՀԿ առաջնորդը նշեց, որ վաղը հայտնելու են իրենց դիրքորոշումը: «Մենք ասել ենք՝ հանրաքվեի գաղափարին կողմ ենք, բայց այնտեղ կան իրավական խախտումներ, այլ հարցեր: Մենք պատրաստ ենք 24-ժամյա ռեժիմով հանդիպել, լուծել խնդիրները: Սպասել ենք արձագանքի, սակայն մեզ չեն արձագանքել, մենք էլ ասեցինք, որ չեք արձագանքում, ուրեմն մենք ոչ դեմ ենք քվեարկում, ոչ կողմ ենք քվեարկում, ընդհանրապես չքվեարկեցինք: Ո՞վ կարող է մեզ մեղադրի, բերեք դեմս էդ մուտիլովչիկներին, սադրողներին, որ ուզում են սարքեն... Եթե մարդը փորձառու է, նրան չեն կարող սադրանքների մեջ գցել, մենք վաղուց այդ դպրոցներն անցել ենք»,- հայտարարեց նա: