f

Անկախ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ, մաս 2


Սկիզբը՝ այստեղ:

News.am: Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն դեռ չի կարողացել կապ հաստատել սպա Ալավերդյանի հետ: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ: Արդյո՞ք դիտարկվում է ռազմագերիների «բոլորը բոլորի» դիմաց փոխանակելու հնարավորությունը: 

Պատասխան. Արդեն իսկ նշեցի, որ դեռևս հանդիպում չի անցկացվել, սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ իրականացվում են։ ԱԳՆ-ն, ինչպես գիտեք, հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է Ադրբեջանի իրավասության ներքո հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը, որը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է:

Ադրբեջանի նման ապակառուցողական, սադրիչ գործողությունները և միջազգային հումանիտար իրավունքի խախտումները պարզապես խաթարում են խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծումը:

Իսկ ինչ վերաբերում է ռազմագերիների «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու մասին դրույթին, նշեմ, որ Հայաստանում ռազմագերիներ չկան: Ընդ որում Ադրբեջանում մտացածին մեղադրանքներ են առաջադրվում Ադրբեջանի տարածքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ, որոնք դեռևս չպարզված հանգամանքներում հայտնվել են Ադրբեջանի իրավասության ներքո։ 

Հայաստանի քաղաքացիներն Ադրբեջանում որևէ հանցագործություն չեն իրականացրել, և նրանց հանդեպ շինծու քրեական գործերի հարուցումը պարզապես միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:

Այս մասով ցանկանում եմ նշել, որ միայն այս տարվա ընթացքում Հայաստանի իրավասության ներքո են հայտնվել Ադրբեջանի երկու քաղաքացի։ Եվ,  ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանն իր տարածքում հայտնված Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ չի իրականացնում քրեական հետապնդում, չի դարձնում վերջիններիս ռազմագերի և լիարժեքորեն հարգում է վերջիններիս մարդու իրավունքները և արժանապատվությունը: 

Իսկ մենք գիտենք նաև, որ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած,  «ետ վերցնել» իր երկու մարդասպաններին, ովքեր իրենց պատիժը կրում են Արցախում` Արցախի անչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանի սպանության համար: Եվ այս մասով պետք է նշեմ, որ անչափահասին կյանքից զրկելը ծանր հանցագործություն է բոլոր հասարակություններում անկախ նրանից այդ հանցագործությունն իրականացվել է հակամարտության գոտում, և այլուր: 

News.am. Ըստ շրջանառվող լուրերի՝ Թուրքիան սկսել է Սիրիայի հյուսիսային Աֆրին և Ազազ շրջաններից Թուրքիայի կողմից աջակցություն վայելող տասնյակ վարձկանների Ադրբեջան տեղափոխումը՝ Արցախի դեմ կռվելու նպատակով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեղեկությունը:

Աննա Նաղդալյան։ Այս տեղեկությունը իսկապես մտահոգիչ է, և մենք ճշտում ենք դրա իսկությունը: Նման վտանգի հավանականություն կա՝ հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի՝ կրոնական ծայրահեղականներին ներգրավելու, ինչպես նաև Թուրքիայի՝ այլ տարածաշրջաններ ահաբեկիչներ մատակարարելու փորձառությունը։ Ուստի մենք շատ զգայունությամբ ենք վերաբերվում նման հարցերի:

Արմենպրես․ Գերմանական Spiegel-ը գրել էր, որ հուլիսին Թուրքիան արգելել էր գերմանական օդանավին իր օդային տարածքով թռչել դեպի Հայաստան ու տեղափոխել հայ խաղաղապահներին: Լրատվամիջոցը նշում էր նաև,  որ սա սադրանք է Անկարայի կողմից, հիշատակում նաև Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի այս քայլը:

Աննա Նաղդալյան։ Գիտեք, որքան տեղյակ եմ, ՊՆ-ն չի հերքել այս տեղեկատվությունը։ Եվ դատապարտելի է, որ Թուրքիան արդեն իսկ խոչընդոտում է ՆԱՏՕ և ՄԱԿ շրջանակներում խաղաղապահների գործողություններին՝ ելնելով պարզապես իր հակահայկական դիրքերից։ Մենք այս հարցի մասին նաև բարձրաձայնել ենք մեր միջազգային գործընկերների մոտ դիվանագիտական խողովակներով։ 

Արմենպրես․ Պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 12-ին նշել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն Ռուսաստանի հետ  սահմանը երկկողմանի բացելու աշխատանքներ է տանում։ Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները։ Ե՞րբ հնարավոր կլինի արդեն հասնել խնդրի լուծմանը։

Աննա Նաղդալյան։ Ես իմ բացման խոսքում արդեն անդրադարձա, որ համապատասխան աշխատանքներ են իրականացվում ռուսաստանյան կողմի հետ՝ վերականգնելու ինչպես կանոնավոր ավիափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև, այնպես էլ հասնելու, որպեսզի վերացվի մեր քաղաքացիներին Ռուսաստանի տարածք արգելքը կամ սահմանափակումը։ Եվ աշխատանքները իրականացվում են ամենօրյա ռեժիմով։ Այս պահի դրությամբ ես չեմ կարող որոշակի ժամկետներ նշել։ 

Արմենպրես. Արևելյան միջերկրականում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հայտարարությունն արժանացավ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ-ների նյարդային արձագանքին: Ինչու՞ դրանց չհետևեց հայկական կողմի արձագանքը:

Աննա Նաղդալյան։ Գիտեք, Թուրքիայի ԱԳՆ պատասխանն իրապես նյարդային էր և արժանի չէր կառուցողական պատասխանի: Ինչպես գիտեք, ՀՀ ԱԳՆ-ն միշտ հանդես է գալիս կառուցողական դիրքերից։ Թուրքիան, որը վերջին շրջանում իրեն դիրքավորում է որպես «գազ փնտրող ծովերի թագուհի» և խնդիրներ ունի իր հարևանների հետ, պետք է նախևառաջ հարգի իր միջազգային պարտավորությունները։ Նշեմ այս մասով, որ Հայաստանի հետ սահմանը շարունակաբար փակ պահելով՝ Թուրքիան խախտում է իր պարտավորությունները, որ ունի Հայաստանի նկատմամբ։ Այն է` Հայաստանին ծով ելք տրամադրելու առումով։ 

Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ-ին արձագանքելու մասին, մեզ համար նորություն չէ, որ միջազգային հարթակում Ադրբեջանը հանդես է գալիս Թուրքիայի կրտսեր գործընկերոջ կարգավիճակով, և այս հարցով նշեմ, եթե մենք չենք պատասխանել Թուրքիային, ապա առավել ևս չենք արձագանքելու Ադրբեջանի արձագանքներին։

«Հայաստանի Հանրապետություն». 2019 թվականի հունիսի 4-ին Նիկոսիայում կայացավ Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափով առաջին եռակողմ հանդիպումը՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նախատեսվում էր, որ այս տարի Երևանում կկայանա երկրների ղեկավարների ձևաչափով առաջին հանդիպումը։ Ի՞նչ ընթացքում են Հայաստան-Կիպրոս-Հունաստան գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքները։ Հստակեցված է արդյո՞ք գագաթաժողովի անցկացման օրը։ Ի՞նչ օրակարգային հարցերի շրջանակ կարող է ընդգրկել հանդիպումը։

Աննա Նաղդալյան։ Ինչպես մենք, կարծեմ, մեկ անգամ նշել ենք, գագաթաժողովի կայացումը հետաձգվել է նոր տիպի կորոնավիրուսով  պայմանավորված իրադրությամբ և ժամկետների մասին ես դեռևս տեղեկություն չունեմ: Սակայն նշեմ, որ այս ժամանակահատվածում մենք մշտական սերտ համագործակցություն ենք ունեցել թե՛ Հունաստանի, թե՛ Կիրպոսի հետ, մասնավորապես ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է իր գործընկերների հետ: Եվ պարզապես նշեմ, որ ԱԳՆ-ն հանդես է եկել Արևելյան միջերկրականում ստեղծված պայթյունավտանգ իրադրության վերաբերյալ հայտարարությամբ, որով իր լիակատար աջակցությունն է հայտնել Հունաստանին և Կիպրոսին:

Մեր համագործակցությունն այդ երկու երկրների հետ ամենօրյա է, շարունակական է և իրական գործնական մակարդակում։ 

Հանրային հեռուստաընկերություն. Հայաստանի միացումը Կրոնի ազատության միջազգային դաշինքին․ բավական քննարկումներ են ծավալվում դաշինքի՝ հակահայկական ուղղվածության վերաբերյալ: Վերջերս քննարկումները վերսկսվեցին նաև Դաշինքի շրջանակներում կորոնավիրուսի վերաբերյալ ընդունված հայտարարության ֆոնին: Արդյո՞ք մեր գործընկերների կողմից նման հարցադրումներ արվել են:

Աննա Նաղդալյան. Գուցե մենք մեր կողմից պետք է դա ավելի հաճախ ընդգծենք, բայց օգտվելով առիթից միանգամից նշեմ, որ ՀՀ արտաքին քաղաքականության երեք սկզբունքներից առաջնայինը ինքնիշխանության սկզբունքն է: Եվ հենց այդ սկզբունքի հիման վրա էլ Հայաստանը որոշում է կայացրել միանալ 2020թ. փետրվարին ձևավորված Կրոնական ազատությունների միջազգային դաշինքին։ Որպես մարդու իրավունքների ջատագով երկիր, Հայաստանը հարգում է կրոնի ազատությունը՝ որպես մարդու անօտարելի իրավունք: Միաժամանակ մեր արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է ցեղասպանությունների, ազգային և կրոնական հողի վրա խտրականությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը, և այս առումով Հայաստանը օգտագործում է միջազգային հարթակները և ձևաչափերը՝ այդ օրակարգն առաջ մղելու ուղղությամբ: Հայաստանն ունի պատմական և բարոյական պարտավորություն` պաշտպանելու կրոնական փոքրամասնությունների իրավունքները։ 

Հավելեմ, որ Հայաստանը դաշինքի շրջանակներում նախաձեռնել է ծրագիր, որն ուղղված է քրիստոնյա  փոքրամասնություններին, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնությունների պատմամշակութային ժառանգության պահպանմանը: Եվ այս առումով աշխատանքներն արդեն իսկ ընթանում են։ Որոշակի հատվածն արդեն իսկ իրականացվել է։ 

Իսկ դաշինքի ուղղվածության վերաբերյալ գնահատականների առնչությամբ պարզապես ցանկանում եմ նշել, որ Հայաստանի համար մարդու իրավունքների պաշտպանությունը չունի որևէ աշխարհաքաղաքական ուղղվածություն, և ընդգծեմ նաև, որ այս առումով մեր միջազգային գործընկերների կողմից որևէ հարցադրում Հայաստանին չի արվել:

Նորից եմ ուզում նշել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վարման սկզունքներից է՝ չկառուցել հարաբերութրուններ մի կողմի հետ ի վնաս մյուսի, սակայն սա բնավ չի նշանակում, որ մենք ընդհանրապես չպետք է աշխատենք:

Արմինֆո․ «Ադկառս» գործակալության ղեկավար Սարգիս Գևորգյանը վերջերս հայտարարել է, որ օգոստոսի 6-ին գործակալությունը համաձայնագիր է կնքել Չինաստանի տեխնոլոգիաների ակադեմիայի և Չինաստանի գիտությունների և տեխնոլոգիաների զարգացման կազմակերպության հետ 15 տարվա ընթացքում Հայաստանում 10-15 մլրդ ԱՄՆ դոլարի գումարով ներդրումների շրջանակներում «Խելացի քաղաք» կենտրոնի կառուցման վերաբերյալ: Ի՞նչ կարող եք ասել այս առնչությամբ։ 

Աննա Նաղդալյան. Վերոնշյալ տեղեկատվությանը մենք նույնպես ծանոթացել ենք մամուլում շրջանառվող լուրերից և գործակալության կողմից տրված հաղորդագրություններից։ Նշեմ, որ ՀՀ ԱԳՆ, ինչպես նաև ՀՀ պետական որևէ այլ գերատեսչություն, ինչպես նաև մեր չինացի գործընկերները նման ծրագրի մասին որևէ տեղեկություն չունեն։ Ուստի կխնդրեի գործակալությանը, եթե հնարավոր է, մանրամասներ տրամադրել դրա մասին։ Բայց որպես հավելում, ընդհանուր դիտարկում, ասեմ, որ նման բյուջեով ծրագրի իրականացումը հավաստիացնում եմ հաստատ ներառված կլիներ Չինաստանի և Հայաստանի պատկան մարմինների բանակցային օրակարգում, սակայն, ինչպես նշեցի, մենք դրա մասին տեղեկություն չունենք։ 

Աննա Նաղդալյան ճեպազրույց ՀՀ ԱԳՆ խմբագրի ընտրանի

Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Տոյվո Կլաարը կդառնա Ուզբեկստանում Եվրամիության դեսպան
2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների
Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի կողմից լրագրողի նկատմամբ պահվածքը
Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին
«Պատերազմով չսպառնաց. Ոսկեպարի և Բերքաբերի «եռանկյունիներն» է առաջարկում փոխանակել». գնդապետ Մախսուդյան
Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին
ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսին
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Փաշինյանն ասել է՝ ադրբեջանցիները պետք է գան, կանգնեն գետի կողքը. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին
Բաքուն բացատրել է Լեռնային Ղարաբաղից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի շտապ դուրսբերումը
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Սամվել Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարի բնույթն ու ոճը հիշեցնում է Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը․ «Որդիների կանչ»
Ավելին
Ավելին