f

Անկախ

Արցախի անկախության տոնին նվիրված շախմատային մրցաշարում հաղթել է արցախյան թիմը


Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Արցախի անկախության օրվան նվիրված հատուկ մրցաշար: Իր ձևաչափով այն նմանատիպ առաջին մրցաշարն էր:

«Ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցներին Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Մենք որոշեցինք շախմատային յուրովի ձևով տոնել այս պատմական օրը և երկու ֆեդերացիաների նախաձեռնությամբ ունենալ գեղեցիկ և հատկանշական մրցաշար, որին մասնակցում են շախմատիստներ երկու կողմերից»,- նշել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Յուրաքաչյուր թիմում հանդես են եկել 10-ական մասնակիցներ՝ 2-ական գրոսմայստեր, 5-ական տղա և 2-ական աղջիկ շախմատիստներ: Երևանի թիմում խաղացել են ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Հրայր Սիմոնյանը, ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Ռոբերտ Փիլիպոսյանը, շախմատիստներ Արմեն Գալաջյանը, Ժորես Միտոյանը, Էդգար Հայրապետյանը, Վաչե Քոչարյանը, Անահիտ Մկրտչյանը, Սոնա Կրկյաշարյանը:

Արցախի թիմից խաղատախտակները կիսել են ֆեդերացիայի նախագահ Ջիվան Հայրապետյանը, գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը, շախմատիստներ Ալեքս Մանուկյանը, Սևակ Մանուկյանը, Տիգրան Պետրոսյանը, Մխիթար Սարգսյանը, Դավիթ Գրիգորյանը, Մանե Ադամյանը, Էլինա Նազարյանը:

Մրցաշարային արդյունքներով՝ 23:17 հաշվով հաղթել է արցախյան թիմը:

Օգոստոսի 3-ին Ստեփանակերտում համագործակցության հուշագիր է կնքվել Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև, որը ենթադրում է համագործակցության լայն շրջանակ՝ փորձի փոխանակումից մինչև ուսումնամարզական հավաքներ, փոխայցեր և այլն:

Արցախի Հանրապետություն Շախմատ

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին