f

Անկախ

Հերթական անգամ ժողովրդական լեզվով ասած՝ հոնքն ուղղելու փոխարեն աչքն էլ հետը հանում են. Էդմոն Մարուքյան


Փաթեթի վերլուծությունից, կարելի է ենթադրել, որ արտակարգ դրության ժամկետն այլևս չի երկարաձգվի. դրա փոխարեն կհայտարարվի կարանտին, որպիսի քայլի միջազգային քաղաքական հետևանքներն անկանխատեսելի են, քանի որ ուղերձը կրկին խոսում է երկրում տիրող իրավիճակի սրության մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթին:

«Հոնքն ուղղելու փոխարեն` աչքն էլ հետը հանում են...

Ինչպես շատերիդ հայտնի է, կառավարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունների ծավալուն փաթեթ՝ նպատակ ունենալով չերկարացնել արտակարգ դրությունը։

Մասնավորապես, առաջարկվում է այլ օրենքներում լրացումների տեսքով ներառել արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումները։

Փաթեթի վերլուծությունից, կարելի է ենթադրել, որ արտակարգ դրության ժամկետն այլևս չի երկարաձգվի. դրա փոխարեն կհայտարարվի կարանտին, որպիսի քայլի միջազգային քաղաքական հետևանքներն անկանխատեսելի են, քանի որ ուղերձը կրկին խոսում է երկրում տիրող իրավիճակի սրության մասին։

Կարանտինի ժամկետն իր հերթին կարող է հասնել 6 ամսվա (ընդ որում՝ երկարացման դեպքում ժամկետը նույնն է), ինչով նախևառաջ խիստ սահմանափակվում է խորհրդարանական վերահսկողության հնարավորությունը կիրառվող սահմանափակումների նկատմամբ։ Միաժամանակ, այդքան երկար ժամկետով կարանտին սահմանելն ունենալու է խիստ բացասական, ճնշող ազդեցություն բնակչության կողմից իրավիճակի ծանրության ընկալման վրա, ինչպես նաև կյանքի պլանավորման մասով։

Նախագծով քաղաքացիների անձնական տվյալները (այդ թվում՝ բժշկական գաղտնիքին, ուղևորություններին, կոնտակտներին վերաբերող ինֆորմացիան) հերթական անգամ հասանելի են դառնում միանգամից մի քանի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների։

Անձի ինքնամեկուսացման կարգն առաջարկվում է սահմանել ոչ թե օրենքով, այլ ենթաօրենսդրական ակտով, ինչը բացարձակապես անընդունելի է Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ ինքնամեկուսացման ռեժիմը ենթադրում է անձի մի անգամից մի քանի հիմնարար իրավունքների սահմանափակում։

Բացարձակապես անընդունելի և հակասահմանադրական ենք համարում ՀՀ տարածքում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների պահանջների ապահովման վերաբերյալ դրույթները: Որևէ միջազգային փաստաթուղթ՝ մինչ ՀՀ կողմից պատշաճ ընթացակարգով ստորագրումը/վավերացումը, չի կարող պարտադրվել և կիրարկվել ՀՀ տարածքում։ Ընդ որում, ԱՀԿ կողմից նոր կորոնավիրուսի ընթացքում տրված հակասական ցուցումներ հրապարակելու փաստն այստեղ ավելի, քան խոսուն է։

Հանրային միջոցառումները կարող են ցրվել ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառմամբ, որոնք, համաձայն օրենքի՝ ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված և սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցներն են (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շները, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է:

Մասնավոր անձանց գործունեության իրականացման վայրերում և այլուր նախատեսվող ստուգայցերի վերաբերյալ դրույթները ևս մտահոգիչ են հատկապես ստուգայցին ներգրավման իրավունք ստացող սուբյեկտների կազմի և քանակի առումով։

Հնարավորություն է տրվում օրենքով սահմանափակել արտակարգ իրավիճակների վերաբերյալ քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։

Հնարավորություն է տրվում կառավարության որոշմամբ սահմանափակել մասնավոր անձնաց փոխհատուցում ստանալու իրավունքը նրանց գույքը կամ այլ միջոցներն արտակարգ իրավիճակում օգտագործվելու դեպքում, ինչն իհարկե հակասում է սեփականության իրավունքի պաշտպանության վերաբերյալ սահմանադրական կարգավորումներին և առհասարակ չի կարող որևէ կերպ արդարացվել։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացվում է 11 տեսակի նոր տուգանքներով, քրեական օրենսգիրքը՝ ևս մեկ հանցակազմով։

Նախատեսվում է կրճատ (10-օրյա) բողոքարկման ժամկետ կարանտին սահմանվելու դեպքում կիրառվող միջոցառումների իրավաչափության վիճարկման գործերով։

Այսինքն, հերթական անգամ ժողովրդական լեզվով ասած՝ հոնքն ուղղելու փոխարեն աչքն էլ հետը հանում են …»,- գրել է նա:

Էդմոն Մարուքյան ՖԲ Գրառում

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին